1. Հունվարի 10

9:00- 9:30- ընդհանուր պարապունք

Ընդհանուր պարապունքից հետո, բարձրացել ենք դասարան և շարունակել ենք մեր նախագծային աշխատանքը: Այսօր եղունգի գունավոր լաքերով, ներկեցինք մեր պատրաստած ծաղկամանները: Մեր ջոկատը այսօր խոհանոցում հերթապահ էր և այդ իսկ պատճառով մեր ջոկատից Կատրինը և Ռուզաննան գնացին խոհանոց օգնելու խոհարարներին: Պատրաստեցին կաղամբով, գազարով աղցան և համեղ բուտերբրոտներ: Հետո մեր ջոկատով գնացինք հրաձգարան, որտեղ մարզվեցինք և սովորեցինք ճիշտ կրակել: Հետո ընդմիջում արեցինք և կազմակերպեցինք թեյըմպում: Իսկ ամենավերջում բարձրացանք դասարան և հրապարակեցինք այսօրվա օրվա մասին:

 

Advertisements