Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Любовь с первого взгляда,,/,,Սեր առաջին հայացքից,,

Файл:Совр.заставка.jpg

«Սերը առաջին հայացքից»- ը հեռուստախաղ է, ռոմանտիկ շոու։ Արտադրված է «Igra- TV» հեռուստաընկերության կողմից ՝ բրիտանական «Action Time» ընկերության արտոնագրով։ Այն թողարկվել է 1991 թվականի հունվարի 12- ից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 4- ը Կենտրոնական հեռուստատեսության առաջին հաղորդման, Առաջին ալիքի Օստանկինոյի և ORT- ի եթերում և 1997 թվականի սեպտեմբերի 21- ից մինչև 2001 թվականի օգոստոսի 31- ը RTR- ով: Հաղորդումը վարում էին Ալլա Վոլկովան և Բորիս Կրյուկը:

Continue reading “,,Любовь с первого взгляда,,/,,Սեր առաջին հայացքից,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Жди меня,,/,,Սպասիր ինձ,,

,,Սպասիր ինձ,,- ը հեռուստածրագիր, թոք- շոու և միաժամանակ մարդկանց որոնելու միջոց է։ Նմանատիպ ծրագիր առաջին անգամ ժողովրդին է ներկայացվել 1956 թվականի մայիսի 16- ին ռադիոյով, որի հաղորդավարն էր Ագնիյա Բարտոն։ 1998 թվականի մարտի 14- ին Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր բարձրացավ Ակսաննա Նայչուկի, Վիկտորյա Էլլ- Մուալլյայի և Սերգեյ Կուշնարյովի «Փնտրում եմ քեզ» հեռուստածրագիրը։ Սկզբում ծրագիրը հեռարձակվում էր ՌՏՌ հեռուստաալիքով ամիսը մեկ անգամ, շաբաթ օրը ՝ ժամը 13- ին ուղիղ եթերում։ Առաջին մի քանի հաղորդումները վարել է Ակսաննա Նայչուկը։ 1998 հունիսի 13-ին հաղորդմանը միացավ Իգոր Կվաշան։ 1998- ին ավարտվեց ՌՏՌ- ի հետ պայմանագիրը և հաղորդումը սկսեց հեռարցակվել ՎԻԴ հեռուստաընկերությամբ։

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Who wants to be a millionaire?,,/,,Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր,,

Milonario El Salvador.jpg

,,Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր,,- ը տրամաբանական հեռուստածրագիր է, որի միտքը վերցրված է Ամերիկյան «Who wants to be a millionaire?» ծրագրից և «Sony Pictures Entertainment» հեռուստախաղից։ Հայաստանում խաղն առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2003 թվականին։ Ցուցադրվել է Հ1 հեռուստաալիքով հետո ՝ Շանթով։ Հիմնական նպատակն է ճիշտ պատասխանելով բոլոր 15 հարցերին հաղթել 5.000.000 դրամը։ Ի տաբերիություն շատ ազգային տարբերակների այստեղ կա 4 օգնության հնարավորություն – հիսուն- հիսուն (50- 50), զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն, առաջին անձեռնմխելի գումարից հետո ավելանում է նաև հարցը փոխելու հնարավորությունը։

Continue reading “,,Who wants to be a millionaire?,,/,,Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,ՈՒՀԱ,, (Ուրախների և հնարամիտների ակումբ)

Парапапарам — команда КВН из Москвы, МГИМО.jpg

ՈւՀԱ- ն («Ուրախների և հնարամիտների ակումբ») հայտնի հեռուստատեսային հումորային խաղ է, որի ժամանակ թիմերը, որոնք բաղկացած են տարբեր մասնագիտության տեր մարդկանցից, մրցում են տարբեր հումորային հարցերի պատասխանելով, տարբեր թեմաների շուրջ կատակելով, նախօրոք պատրաստվելով հումորային փոքրիկ բեմադրություներ ներկայացնելով և այլն։

Continue reading “,,ՈՒՀԱ,, (Ուրախների և հնարամիտների ակումբ)”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Brain ring,,/,,Ինտելեկտուալ ռինգ,,

Brain-ring.jpg

«Բրեյն- ռինգ»- ը հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է։ Առաջին հաղորդումը հեռարձակվել է 1990 թվականի մայիսի 18- ին ՝ Կենտրոնական հեռուստատեսությամբ (ԽՍՀՄ)։ «Բրեյն- ռինգ» ինտելեկտուալ խաղն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նմանօրինակն է, սակայն այն գիտակների երկու խմբով են խաղում։ Խաղի մտահղացումը ծագել է Վլադիմիր Վորոշիլովի մոտ ՝ 1980 թվականին, սակայն խաղը հեռուստատեսությամբ ցուցադրվել է միայն տասը տարի անց։ Որպես հեղինակ և բեմադրող ռեժիսոր է հանդես եկել Բորիս Կրյուկը, իսկ Վլադիմիր Վորոշիլովը վարել է խաղի առաջին փուլը ՝ բաղկացած յոթ հաղորդումից։ 1993 թվականին Անդրեյ Կոզլովը դարձել է հաղորդման բեմադրող ռեժիսորը:

Continue reading “,,Brain ring,,/,,Ինտելեկտուալ ռինգ,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Холостяк,,/,,Ամուրի,,

Ամուրի (հեռուստահաղորդում).jpg

«Ամուրի»- ն ռեալիթի շոու է, որը հայտնվել է 2011 թվականի մարտին ուկրաինական ՍՏԲ հեռուստաընկերությունում։ Համարվում է ամերիկյան «The Bachelor» ծրագրի անալոգը։ Բացի Ուկրաինայից, շոուն ցուցադրում են ութ այլ երկրներում։ 2013 թվականին շոուն այցելեց նաև Ռուսաստան, այն հեռարձակվում է ՏՆՏ հեռուստաալիքով։

Continue reading “,,Холостяк,,/,,Ամուրի,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Ամենախելացին,,

«Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է, բրիտանական «Brainiest» հեռուսատեսային նախագծի ամենատարածված ձևաչափերից մեկն է։ Հայաստանում հեռարձակվել է «Արմենիա TV»- ով։ Խաղի հայկական տարբերակի հաղորդավարուհին է Նազենի Հովհաննիսյանը։ Խաղը կազմված է երկու ՝ նախընտրական և հեռուստատեսային փուլերից։ Խաղին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր այն երեխաները, որոնց տարիքները բավարարում են հայտարարված տարիքային սահմաններին։ Հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանին մասնակցելու իրավունք ունեն նաև Արցախի Հանրապետության համապատասխան տարիքային խմբի ներկայացուցիչները։

Continue reading “,,Ամենախելացին,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Орёл и решка,,/,,Գիր ու արծիվ,,

,,Орёл и решка,,- ն ճանապարհորդական ուկրաինական հեռուստանախագիծ է։ Հեռուստածրագիրը ռուսերենով է, և առաջնային ցուցադրություններն իրականացվում են ուկրաինական Ինտեր հեռուստաալիքով, իսկ կրկնությունները ցուցադրվում են ոչ միայն Ուկրաինայում («Կ1»), այլ նաև Ռուսաստանում («Պյատնիցա!»), Ղազախստանում («Յոթերորդ ալիք»), Լեհաստանում («TTV»), Բելառուսում («Բելառուս 2») և այլ երկրներում։

Continue reading “,,Орёл и решка,,/,,Գիր ու արծիվ,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Что было дальше?,,/,,Ի՞նչ եղավ հետո,,

Սա ռուսալեզու հումորային ինտերնետ շոու է, որտեղ կատակերգուները լսում են հրավիրված հյուրի պատմությունը, իսկ հետո փորձում գուշակել ՝ թե ինչպես է այն վերջացել։ Այս պահին նկարահանված է երկու լիարժեք եթերաշրջան, սկսվել են երրորդ եթերաշրջանի նկարականումները։ Շոուի ստեղծմամբ զբաղվում է «Medium Quality» խումբը և հրապարակվում է «LabelCom» YouTube- ալիքում։

Continue reading “,,Что было дальше?,,/,,Ի՞նչ եղավ հետո,,”

Posted in Հետաքրքիր..., Եթերային, Լրագրողի անկյուն

,,Что?, где?, когда?,,/,,Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ,,

,,Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ,, ինտելեկտուալ հեռուստախաղը ստեղծվել է 1975 թվականին Մոսկվայում հեռուստապրոդյուսեր և հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի և Նատալյա Ստեցենկոյի կողմից։ Ռուսաստանյան հեռուստատեսության մշտական հաղորդումներից մեկն է:

Continue reading “,,Что?, где?, когда?,,/,,Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ,,”