Posted in Տնտեսագիտություն

Զբոսաշրջության դերը տնտեսության մեջ

Զբոսաշրջությունը գործունեության ոլորտ է, որի ուսումնասիրությունն ու զարգացումը ազգային տնտեսության առաջնահերթություններից է։ Զբոսաշրջությունը կոչվել է 20-րդ դարի ֆենոմեն, քանի որ նրա զանգվածային բնույթն ակտիվ ազդեցության աղբյուր է մշակույթի, տնտեսության, քաղաքականության և սոցիալական ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, հենց տնտեսական գիտությունն է մշակում զբոսաշրջության ոլորտի կառավարման և զարգացման մեթոդներ։ Ներկա փուլում ամբողջ աշխարհում զբոսաշրջության գիտությունը վերաիմաստավորվում է հիմնական հասկացությունների, միտումների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև այս ոլորտի զարգացման կառավարման մեթոդների ու միջոցների վերաիմաստավորման ժամանակաշրջանում։

Continue reading “Զբոսաշրջության դերը տնտեսության մեջ”

Posted in Տնտեսագիտություն

Հայտնի զբոսաշրջային երկրներն ու դրանք ՀՆԱ-ն

1. Ֆրանսիա- $89,2 մլրդ (84.7 մլն զբոսաշրջիկ)

2. Ճապոնիա- $106,7 մլրդ (89 մլն զբոսաշրջիկ)

3. ԱՄՆ- $488 մլրդ (185.48 մլն զբոսաշրջիկ)

4. Իսպանիա- $68,8 մլրդ (24,124,521 մլն զբոսաշրջիկ)

5. Բրազիլիա- $56,3 մլրդ (550.000 զբոսաշրջիկ)

Posted in Տնտեսագիտություն

Հայկական բանկերի տուրիստական վարկերը

1. ՀայԷկոնոմ բանկ

ՀայԷկոնոմ բանկ ԲԲԸ-ն կարևորում է զբոսաշրջության ոլորտի զարգացումը, և առավել կարևորում է կին ձեռներեցների մասնակցությունը այս պրոցեսին: Այս Աջակցության շրջանակներում բանկը մշակել է հատուկ զբոսաշրջության ոլորտում գործող կին ձեռներեցների համար նախատեսված վարկատեսակ:

Continue reading “Հայկական բանկերի տուրիստական վարկերը”

Posted in Տնտեսագիտություն

ՀՀ պետական բյուջեն ` 2023 թվականին

ՀՀ պետական բյուջեից ծախսվող գումարների ամենամեծ աճը կլինի ռազմական պաշտպանության գծով։ Խոշոր ուղղություններից են նաև ` կենսաթոշակներն ու պետական պարտքի տոկոսավճարները։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2023 թվականի բյուջեի նախագծին։ Այն ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո կհանձնվի Ազգային ժողովի դատին։ Ըստ նախագծի՝ սպասվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301.3 մլրդ դրամի եկամուտ։ Սակայն, ծախսվելու է ավելի շատ՝ 2 տրլն 590.1 մլրդ դրամ։ Հետևաբար, բյուջեն կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ, որը կլրացվի պետական պարտքը ավելացնելու հաշվին. կներգրավվեն նոր վարկեր միջազգային կառույցներից ու պետություններից, ինչպես նաև գումարներ՝ տեղի ռեզիդենտներից:

Continue reading “ՀՀ պետական բյուջեն ` 2023 թվականին”

Posted in Տնտեսագիտություն

ՀՀ ֆինանսական համակարգ, տնտեսական համակարգի տեսակները

Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է տնտեսական համակարգ, որում առկա են գործունեության տարբեր տեսակներ, որոնք գտնվում են իրար հետ փոխհարաբերությունների մեջ և չեն կարող առանց իրար գոյատևել։

Continue reading “ՀՀ ֆինանսական համակարգ, տնտեսական համակարգի տեսակները”

Posted in Տնտեսագիտություն

Գործարար ձեռնարկության դրամական միջոցների աղբյուրները

Ձեռնարկությունը վաճառելով իր ապրանքները կամ ծառայությունները վաստակում է եկամուտ, ինչի հաշվին կարող են ձևավորվել կուտակային ֆոնդեր։ Նաև կան ծախսեր, որոնք կատարելով ձեռնարկությունը ձեռք է բերում ֆոնդեր ` տեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Այդ ծախսերն անվանում են ամորտիզացիա (մաշվածություն)։

Ամորտիզացիա = ապրանքի գին/շահագործման տարի

Գոյություն ունեն արտաքին ֆոնդեր, որոնք լինում են երեք տեսակի ` պարտքեր, բաժնետոմսերի վաճառք և ներդրողների հետ համագործակցություն։

Posted in Մարքեթինգային հմտություններ, Տնտեսագիտություն

Գնագոյացումը զբոսաշրջության մեջ

1. Գների էությունը և դրա հիմնական գործառույթները

2. զբոսաշրջության մեջ գնագոյացման տարբերակիչ առանձնահատկությունները

3. զբոսաշրջության ոլորտում գնագոյացման հիմնական մոտեցումները

Continue reading “Գնագոյացումը զբոսաշրջության մեջ”

Posted in Մարքեթինգային հմտություններ, Տնտեսագիտություն

Մակնիշների օգտագործում

Մակնիշների օգտագործումը ապրանքներում `

Մակնիշը անվանումն է, սիմվոլը, նշանը կամ պատկերը տեքստի հետ միացված, որն արտացոլում է տվյալ ծառայությունը կամ ապրանքը: Մակնիշային անվանումը տեքստի այն մասն է, որը կարելի է բառացի արտասանել։ Մակնիշային նշանը (լոգոտիպը) այն նկարն է, որը հանդիսանում է մակնիշի արտաքին տեսքի մի մասը։ Ապրանքային նշանը այն նշանն է, որը բնորոշ է հենց այդ ապրանքին։