Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Բռնությունը երեխայի հանդեպ- Գայանե Պողոսյան | Երեխայամետ 04

Ցանկացած տեսակի բռնություն յուրաքանչյուր մարդու, առավելապես՝ երեխայի հանդեպ անթույլատրելի է: Բռնություն գործադրելը չի հեշտացնում երեխային դաստիարակելու գործընթացը, այլ ճիշտ հակառակը՝ բարդացնում ու երեխայի հոգեկան աշխարհի վրա խորը հետքեր է թողնում: Սոցիալական մեդիայում այս թեման շարունակում է մնալ ամենաակտուալ թեմաներից մեկը: Հանրային շատ մարդիկ խոսում ու բարձրաձայնում են այս մասին, որոնցից է հինգ երեխաների փորձառու մայրիկ՝ Գայանեն, ով ստեղծել է իր բլոգն ու օգնում է ծնողներին իր խորհուրդներով: Գայանեն նշում է, որ ինքը հոգեբան չէ, բայց կարողանում է հաշտության եզրեր գտնել երեխաների հետ: Այստեղ շատ մեծ դերակատարում է ունենում այն փաստը, որ նա հինգ երեխաների մայրիկ է:

Continue reading “Բռնությունը երեխայի հանդեպ- Գայանե Պողոսյան | Երեխայամետ 04”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Սեռական բռնությունը երեխայի հանդեպ- Տաթևիկ Աղաբեկյան | Երեխայամետ 03

Սեռական բռնության դեպքերը հետզհետե շատանում են, մասնավորապես՝ անչափահաս երեխաների շրջանում: Դեպքերը միանգամից ամբողջությամբ կանխելը հնարավոր չէ, բայց նվազեցնել՝ հնարավոր է: Այս առիթով զրույց ենք ունեցել «‎Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի»‎ ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի հետ:

Continue reading “Սեռական բռնությունը երեխայի հանդեպ- Տաթևիկ Աղաբեկյան | Երեխայամետ 03”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Մանկական վախեր- Տաթև Ավետիսյան | Երեխայամետ 02

Մանկական վախերը բնական երևույթ են մանուկ հասակում: Երեխաները կարող են վախենալ նույնիսկ ամենաչնչին բաներից: Կարևոր է ուշադրությամբ հետևելը, որ վախերը չստանան հոգեբանական տրավմայի կարգավիճակ: Մանկական վախերի մասին զրուցել ենք մանկական հոգեբան Տաթև Ավետիսյանի հետ: Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում վախը, հիմնականում ինչից են վախենում երեխաները, ինչպես պետք է գործել և ինչ չի կարելի անել, երբ երեխան ունենում է վախեր:

Continue reading “Մանկական վախեր- Տաթև Ավետիսյան | Երեխայամետ 02”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Ներառական կրթության գործոնը հասարակությունում- Մարինա Ավետիսյան | Երեխայամետ 01

Ներառականությունը շատ արդիական ու կարևոր է այսօր՝ հասարակությունում: Շատ դիտարկումներ, կարծիքներ կան այս թեմայի շուրջ. մարդկանց մի մասը կարծում է, որ ճիշտ է ներառական կրթության ներգրավումը հանրակրթական դպրոցներում և ոչ միայն, ոմանք էլ կարծում են, որ այդպիսով խաթարվում է կրթական գործընթացի հարթ կազմակերպումը: Զրույց ենք ունեցել պրակտիկ հոգեբան Մարինա Ավետիսյանի հետ: Փորձել ենք հասկանալ, թե ինչ է ներառականությունը, որոնք են ներառական կրթության դրական ու բացասական կողմերն ու հասարակության ընկալումը:

Continue reading “Ներառական կրթության գործոնը հասարակությունում- Մարինա Ավետիսյան | Երեխայամետ 01”

Posted in Հոգեբանություն, Ղեկավարման հմտություններ, սպասարկման էթիկետ, Մասնագիտական հաշվետվություններ, Ուսումնական շրջանների ամփոփում

Սեպտեմբեր-մայիս ամիսների ամփոփում. ղեկավարման հմտություններ, սպասարկման էթիկետ

Ներկայացնում եմ իմ աշխատանքները`

Կառավարիչն ու առաջնորդը

Ղեկավարման ոճերն ու տեսակները

Կազմակերպության արդյունավետության սահմանումն ու մեկնաբանումը ժամանակակից տեսություններում

HR. մարդկային ռեսուրսներ

Apple ընկերության պատմությունը

Լիազորություններ ու մոտիվացիա

Զարգացում ու փոփոխություններ

Փոփոխությունների տեսակներն ու անհրաժեշտությունը

Կառավարիչների հոգեբանական կարևոր որակների բնութագիրը և գործառույթները

Posted in Հոգեբանություն, Ղեկավարման հմտություններ, սպասարկման էթիկետ

Կառավարիչների հոգեբանական կարևոր որակների բնութագիրը և գործառույթները

Կառավարչական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլ նաև դրանք իրականացնող անձի հոգեբանական որակներով: Նույն մասնագիտական կարողություններ ունեցող անձինք կառավարչական գործունեությունն իրականացնում են տարբեր կերպ և արդ- յունավետությամբ: Աշխատանքի արդյունավետությունը դիտարկվում է անձի հոգեբանական դեմքի և պահանջվող գործառույթների իրականացման տեսանկյունից։

Continue reading “Կառավարիչների հոգեբանական կարևոր որակների բնութագիրը և գործառույթները”

Posted in Հոգեբանություն, Ղեկավարման հմտություններ, սպասարկման էթիկետ

Փոփոխությունների տեսակներն ու անհրաժեշտությունը

Կազմակերպչական փոփոխությունները կազմված են ինչպես դինամիկ, հավասարակշռությունը չխախտող (այսինքն՝ տվյալ կառույցի շրջանակներում ծավալվող գործընթացներից), այնպես էլ զարգացման գործընթացներից, որոնք խախտում են այդ հավասարակշռությունը:

Continue reading “Փոփոխությունների տեսակներն ու անհրաժեշտությունը”

Posted in Հոգեբանություն, Ղեկավարման հմտություններ, սպասարկման էթիկետ

Զարգացում և փոփոխություններ

Զարգացումն ու փոփոխությունը անբաժանելի բաղադրիչներ են ոչ միայն սոցիալական կյանքում, այլև` կազմակերպության կյանքում։ Ցանկացած կազմակերպություն լինելով բաց սոցիալ-տնտեսական կամ արտադրական, տնտեսական համակարգ, միավորում է երկու նպատակ՝ գոյատևելու (ինքն իրեն պահպանելու, որոշակի կայունություն ունենալու, օպտիմալ գործելու) և զարգանալու ցանկություն (փոխել ինքն իրեն, կատարելագործվել): Այլ կերպ ասած, յուրաքանչյուր կազմակերպություն ժամանակի և գոյության որոշակի կետում ներկայացնում է փոփոխության և հարաբերական գործընթացների հայտնի հավասարակշռության կայունացում։

Continue reading “Զարգացում և փոփոխություններ”

Posted in Հոգեբանություն, Կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների կառավարում

Սթրեսի հաղթահարման ուղիները

Բոլոր մարդիկ էլ զգում են սթրես, որը մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է անսովոր կամ վտանգավոր իրավիճակներին։ Կարճատև լարվածությունը մեզ օգնում է, որպեսզի խթանենք մեր ներուժը, լցվենք շարժառիթներով և հաջողությամբ ավարտին հասցնենք ստանձնած գործերը։ Սակայն չափից դուրս մեծ սթրեսը կարող է մարդկանց հասցնել «սահմանային վիճակի»: Այն կարող է բացասաբար ազդել կյանքի որակի վրա և առաջացնել ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ։ Կան սթրեսի դիմակայման և հաղթահարման տարբեր մեթոդներ, սակայն, նախ պետք է հասկանալ, թե ինչպես է այն ազդում ձեր առողջության և կյանքի վրա։

Continue reading “Սթրեսի հաղթահարման ուղիները”

Posted in Հոգեբանություն, Կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների կառավարում

Սթրես

Հոգեբանության մեջ սթրեսը լարվածության և ճնշման զգացումն է։ Սթրեսը հոգեբանական ցավի տեսակ է։ Փոքր քանակությամբ սթրեսը կարող է ցանկալի, օգտակար և նույնիսկ առողջարար լինել։ Դրական սթրեսը օգնում է բարելավել մարզավիճակը։ Այն նաև նպաստող գործոն է մոտիվացիայի, հարմարվողականության և շրջակա միջավայրի նկատմամբ արձագանքի համար։ Սակայն սթրեսի չափից շատ լինելը կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների։ Սթրեսը կարող է մեծացնել նոպաների, սրտի կաթվածի, խոցերի և հոգեկան հիվանդությունների, օրինակ՝ դեպրեսիայի ռիսկը։

Continue reading “Սթրես”