Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

-46°C փառատոնը Ամասիայում | Tour&Report 07

Փետրվարի 24-ին Հայաստանի հյուսիսում` Ամասիայում տեղի ունեցավ արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող -46°C փառատոնը, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձելու շատ արկածային փորձառություններ։ Փառատոնը կազմակերպվել ու իրականացվել էր «Հյուսիսային ուղի ՏԱԽ» -ի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։ Փառատոնի ծրագիրը հագեցած էր. թյուբինգ, սնոուբորդինգ, կայտբորդինգ, դահուկներ, համեղ տեղական սնունդ, խմիչքներ հաճելի երաժշտություն։ Էլ ի՞նչ էր պետք լավ ու արկածային ժամանց ունենալու համար։

Continue reading “-46°C փառատոնը Ամասիայում | Tour&Report 07”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Դիմացի դիմաց կանգնած | Tour&Report 06

Գնացել էինք հերթական լեռը բացահայտելու: Ընթացքում հասցրեցինք ֆիքսել կադրեր ու սիրուն տեսարաններ: Դեպի Դիմաց լեռ տանող ճանապարհը շա՜տ գեղեցիկ ու արկածներով լի էր: Քայլարշավը սկսեցինք Դիլիջան ազգային պարկից, շրջանցեցինք Աղստև գետն ու վերջապես հասանք մեր նպատակակետին: Դիտեք Tour&Report-ի հերթական ռեպորտաժը՝ Դիմացից.

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 05 | Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը` Seasons Park-ում

Հոկտեմբերի 13-14-ը, Seasons Park-ում արդեն վեցերորդ անգամ անցկացվեց Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը: Փառատոնը հիանալի հնարավորություն տվեց ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն: Փառատոնի գլխավոր միջոցառումը դարձավ սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված էր սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորույթներին:

Continue reading “Tour&Report 05 | Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը` Seasons Park-ում”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 02 | Պերսեիդային աստղաթափը՝ Քարի լճում

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ մոլորակի ամենագեղեցիկ ու տպավորիչ հրաշքներից մեկը՝ Պերսեիդային աստղաթափը, որի հետքերով գնացինք ու բացահայտեցինք: Ճամփորդությունը հրաշալի անցավ: Կարող եք դիտել ռեպորտաժը:

Շնորհակալություն One Way Tour տուրիստական գործակալությանը՝ ճամփորդության ընթացքում մեզ հետ լինելու և ուղեկցելու համար:

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 01 | Ուտելի բույսերի փառատոնը Դսեղում

Հուլիսի 22-ին Լոռու մարզի չնաշխարհիկ Դսեղում տեղի ունեցավ Ուտելի բույսերի փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի մասին ավելի մանրամասն իմանալու համար, կարող եք դիտել ռեպորտաժը: