Posted in Մարքեթինգային հմտություններ

PR- Հանրային կապեր

Հանրային կապերը (PR- public relations) տեխնիկայի և ռազմավարության մի շարք է, որն ուղղված է թիրախային լսարանի հետ հաղորդակցման և փոխըմբռնման ձևավորմանը՝ վստահությունը ամրապնդելու, հեղինակությունը կառավարելու, իրազեկվածության բարձրացման և ապրանքանիշի, անհատի կամ այլ կազմակերպության առաջխաղացման համար:

Continue reading “PR- Հանրային կապեր”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Մրցակիցների ուսումնասիրումը և շուկայում ծառայությունների դիրքավորումը

Նպատակային շուկաների ընտրությունից հետո ընկերությունը պետք է որոշի, թե ինչ դիրք է գրավելու այնտեղ: Ապրանքի կամ ծառայության դիրքը սպառողի գնահատմամբ դրա զբաղեցրած տեղն է մրցակիցների համեմատ: Հետևաբար պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մրցակիցների ուսումնասիրմանը: Մրցակիցներին հետազոտելու նպատակը նրանց ուժեղ և թույլ կողմերի բացահայտումն է: Մրցակիցների գործունեությունը վերլուծելիս անհրաժեշտ է նրանց խմբավորել:

Continue reading “Մրցակիցների ուսումնասիրումը և շուկայում ծառայությունների դիրքավորումը”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Նպատակային շուկայի ընտրության մեթոդները և մարքեթինգային ռազմավարությունները

Նպատակային շուկայի ընտրության ժամանակ ընկերությունը կիրառում է հետևյալ երեք մեթոդներից մեկը:

Զանգվածային մարքեթինգ

Ընկերությունը առաջարկում է մեկ-երկու սահմանափակ տեսակի ծառայություններ բոլոր հատվածների համար: Այս մեթոդի առավելությունն այն է, որ ընկերությունը ծախսեր չի կատարում ծառայությունների տարբերակման ուղղությամբ, բայց, դրա հետ մեկտեղ, ունի մեծ թերություն. հաշվի չեն առնվում սպառողների տարբերակված պահանջմունքները:

Continue reading “Նպատակային շուկայի ընտրության մեթոդները և մարքեթինգային ռազմավարությունները”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջային շուկայի հատվածավորման էությունը և չափանիշները

Հետազոտությունները ցույց են տվել, որ տնտեսության ցանկացած ոլորտում հաջող ձեռնարկատիրության իրականացման համար բոլորովին պարտադիր չէ, ավելին՝ անհնար է ընդգրկել ամբողջ շուկան: Առավել արդյունավետ կլինի ընտրել որոշակի սպառողների խումբ, որոնց պահանջները առավելագույն չափով համապատասխանում են կազմակերության հնարավորություններին և մարքեթինգային գործողություններ իրականացնել հենց այդ սպառողական խմբի համար:

Continue reading “Զբոսաշրջային շուկայի հատվածավորման էությունը և չափանիշները”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջային ֆանդրայզինգ

Հայաստանն ունի շատ հին ու հետաքրքիր պատմություն ու մշակույթ և հարուստ է բազմաթիվ պատմական և ճարտարապետական հուշարձաններով, որոնք հայ ժողովրդի հազարամյա ստեղծագործական ձիրքի արդյունք են: Հայաստանի բնապատմական հուշարձանները չափազանց շատ են: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում դեպի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտ: Հայաստանում զբոսաշրջության կայացման և զարգացման գործում էական նշանակություն է տրվում զբոսաշրջային գործունեության կատարելագործման այլընտրանքային դրամական ռեսուրսների հայթայթմանը, որը հայտնի է ֆանդրայզինգ անվանմամբ:

Continue reading “Զբոսաշրջային ֆանդրայզինգ”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջային ֆրանչայզինգ

Ֆրանչայզինգը ձեռնարկատիրական գործունեության ամենատարածված և ամենագրավիչ ձևերից է: Աստիճանաբար առաջ են գալիս վերջինիս ավելի նոր և առավել գրավիչ տարբերակներ աշխարհի շատ երկրների գործարարության գրեթե բոլոր առաջատար ոլորտներում: Ֆրանչայզինգը կազմակերպությունների միջև պայմանագրային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից մեկը՝ ֆրանչայզերը, մյուս կողմին՝ ֆրանչայզիին փոխանցում է իր ապրանքային նշանով և իր անունից ապրանքների և ծառայությունների արտադրության կամ վաճառքի, ինչպես նաև իր մարքեթինգային տեխնոլոգիաներից, կառավարչական մեթոդներից, ֆիրմային դիզայնից օգտվելու իրավունք որոշակի ժամանակով և որոշակի տարածքի վրա:

Continue reading “Զբոսաշրջային ֆրանչայզինգ”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջության մարքեթինգի նպատակները, խնդիրները, գործառույթներն ու սկզբունքները

Զբոսաշրջային կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում որոշակի նպատակներ և խնդիրներ են իրագործում: Դրանցից են՝ սպառման, սպառողական բավարարվածության հնարավոր առավելագույն մակարդակի ձեռքբերումը, առավելագույն ընդարձակ ընտրության հնարավորության ստեղծումը, կյանքի որակի առավելագույն բարձրացումը և այլն:

Continue reading “Զբոսաշրջության մարքեթինգի նպատակները, խնդիրները, գործառույթներն ու սկզբունքները”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջության մարքեթինգի առանձնահատկությունները

Զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային գործունեության արդյունքը հանգում է զբոսաշրջային ապրանքին: Զբոսաշրջության մարքեթինգում պարտադիր պետք է հաշվի առնել զբոսաշրջային ապրանքի առանձնահատկությունները: Զբոսաշրջության ոլորտում իրականացվում է և՛ ապրանքների, և՛ ծառայությունների վաճառք: Ըստ մասնագետների գնահատման՝ ծառայությունների բաժինը կազմում է 75 %, ապրանքներինը՝ 25 %:

Continue reading “Զբոսաշրջության մարքեթինգի առանձնահատկությունները”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Զբոսաշրջության մարքեթինգի էությունը և հիմնական սահմանումները

Զբոսաշրջային մարքեթինգի զարգացման պատմությունը ընդունված է բաժանել երեք հիմնական փուլերի.

Continue reading “Զբոսաշրջության մարքեթինգի էությունը և հիմնական սահմանումները”

Posted in Մարքեթինգային հմտություններ

Տուրիստական գործակալության մարքեթինգային բաժնի աշխատանքը և դրա առանձնահատկությունները

Տուրիստական գործակալության մարքեթինգային բաժնի աշխատանքը անմիջականորեն կապված է թիրախային լսարանի հետ և հիմնված է նրանց կարիքների ու պահանջմունքների վրա:

Continue reading “Տուրիստական գործակալության մարքեթինգային բաժնի աշխատանքը և դրա առանձնահատկությունները”