Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Բռնությունը երեխայի հանդեպ- Գայանե Պողոսյան | Երեխայամետ 04

Ցանկացած տեսակի բռնություն յուրաքանչյուր մարդու, առավելապես՝ երեխայի հանդեպ անթույլատրելի է: Բռնություն գործադրելը չի հեշտացնում երեխային դաստիարակելու գործընթացը, այլ ճիշտ հակառակը՝ բարդացնում ու երեխայի հոգեկան աշխարհի վրա խորը հետքեր է թողնում: Սոցիալական մեդիայում այս թեման շարունակում է մնալ ամենաակտուալ թեմաներից մեկը: Հանրային շատ մարդիկ խոսում ու բարձրաձայնում են այս մասին, որոնցից է հինգ երեխաների փորձառու մայրիկ՝ Գայանեն, ով ստեղծել է իր բլոգն ու օգնում է ծնողներին իր խորհուրդներով: Գայանեն նշում է, որ ինքը հոգեբան չէ, բայց կարողանում է հաշտության եզրեր գտնել երեխաների հետ: Այստեղ շատ մեծ դերակատարում է ունենում այն փաստը, որ նա հինգ երեխաների մայրիկ է:

Continue reading “Բռնությունը երեխայի հանդեպ- Գայանե Պողոսյան | Երեխայամետ 04”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Սեռական բռնությունը երեխայի հանդեպ- Տաթևիկ Աղաբեկյան | Երեխայամետ 03

Սեռական բռնության դեպքերը հետզհետե շատանում են, մասնավորապես՝ անչափահաս երեխաների շրջանում: Դեպքերը միանգամից ամբողջությամբ կանխելը հնարավոր չէ, բայց նվազեցնել՝ հնարավոր է: Այս առիթով զրույց ենք ունեցել «‎Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի»‎ ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի հետ:

Continue reading “Սեռական բռնությունը երեխայի հանդեպ- Տաթևիկ Աղաբեկյան | Երեխայամետ 03”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Մանկական վախեր- Տաթև Ավետիսյան | Երեխայամետ 02

Մանկական վախերը բնական երևույթ են մանուկ հասակում: Երեխաները կարող են վախենալ նույնիսկ ամենաչնչին բաներից: Կարևոր է ուշադրությամբ հետևելը, որ վախերը չստանան հոգեբանական տրավմայի կարգավիճակ: Մանկական վախերի մասին զրուցել ենք մանկական հոգեբան Տաթև Ավետիսյանի հետ: Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում վախը, հիմնականում ինչից են վախենում երեխաները, ինչպես պետք է գործել և ինչ չի կարելի անել, երբ երեխան ունենում է վախեր:

Continue reading “Մանկական վախեր- Տաթև Ավետիսյան | Երեխայամետ 02”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հոգեբանություն, Նախագծեր, Երեխայամետ, Լրագրողի անկյուն

Ներառական կրթության գործոնը հասարակությունում- Մարինա Ավետիսյան | Երեխայամետ 01

Ներառականությունը շատ արդիական ու կարևոր է այսօր՝ հասարակությունում: Շատ դիտարկումներ, կարծիքներ կան այս թեմայի շուրջ. մարդկանց մի մասը կարծում է, որ ճիշտ է ներառական կրթության ներգրավումը հանրակրթական դպրոցներում և ոչ միայն, ոմանք էլ կարծում են, որ այդպիսով խաթարվում է կրթական գործընթացի հարթ կազմակերպումը: Զրույց ենք ունեցել պրակտիկ հոգեբան Մարինա Ավետիսյանի հետ: Փորձել ենք հասկանալ, թե ինչ է ներառականությունը, որոնք են ներառական կրթության դրական ու բացասական կողմերն ու հասարակության ընկալումը:

Continue reading “Ներառական կրթության գործոնը հասարակությունում- Մարինա Ավետիսյան | Երեխայամետ 01”