Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

-46°C փառատոնը Ամասիայում | Tour&Report 07

Փետրվարի 24-ին Հայաստանի հյուսիսում` Ամասիայում տեղի ունեցավ արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող -46°C փառատոնը, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձելու շատ արկածային փորձառություններ։ Փառատոնը կազմակերպվել ու իրականացվել էր «Հյուսիսային ուղի ՏԱԽ» -ի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։ Փառատոնի ծրագիրը հագեցած էր. թյուբինգ, սնոուբորդինգ, կայտբորդինգ, դահուկներ, համեղ տեղական սնունդ, խմիչքներ հաճելի երաժշտություն։ Էլ ի՞նչ էր պետք լավ ու արկածային ժամանց ունենալու համար։

Continue reading “-46°C փառատոնը Ամասիայում | Tour&Report 07”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Դիմացի դիմաց կանգնած | Tour&Report 06

Գնացել էինք հերթական լեռը բացահայտելու: Ընթացքում հասցրեցինք ֆիքսել կադրեր ու սիրուն տեսարաններ: Դեպի Դիմաց լեռ տանող ճանապարհը շա՜տ գեղեցիկ ու արկածներով լի էր: Քայլարշավը սկսեցինք Դիլիջան ազգային պարկից, շրջանցեցինք Աղստև գետն ու վերջապես հասանք մեր նպատակակետին: Դիտեք Tour&Report-ի հերթական ռեպորտաժը՝ Դիմացից.

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 05 | Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը` Seasons Park-ում

Հոկտեմբերի 13-14-ը, Seasons Park-ում արդեն վեցերորդ անգամ անցկացվեց Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը: Փառատոնը հիանալի հնարավորություն տվեց ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն: Փառատոնի գլխավոր միջոցառումը դարձավ սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված էր սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորույթներին:

Continue reading “Tour&Report 05 | Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոնը` Seasons Park-ում”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն

Շրջայց «Դար» հիմնադրամի մեր գործընկերների հետ

Միասնության խորհրդանիշ կարասը

Սեպտեմբերի 22-ին կրթահամալիրում հյուրընկալեցինք «Դար» հիմնադրամի մեր գործընկերներին։ Հիմնադրամը հանդես եկավ Գագարին հանրակրթական կլաստերի փոխանցման ու յուրացման նոր առաջարկներով։ Շրջեցինք կրթահամալիրի տարբեր անկյուններով։ Ամփոփ հանդիպում ունեցանք Քոլեջի վերնատանը մեր գործընկերների հետ։

Շրջայցից կադրեր` տեսանյութում.

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 02 | Պերսեիդային աստղաթափը՝ Քարի լճում

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ մոլորակի ամենագեղեցիկ ու տպավորիչ հրաշքներից մեկը՝ Պերսեիդային աստղաթափը, որի հետքերով գնացինք ու բացահայտեցինք: Ճամփորդությունը հրաշալի անցավ: Կարող եք դիտել ռեպորտաժը:

Շնորհակալություն One Way Tour տուրիստական գործակալությանը՝ ճամփորդության ընթացքում մեզ հետ լինելու և ուղեկցելու համար:

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Ռեպորտաժներ, Լրագրողի անկյուն, Tour&Report

Tour&Report 01 | Ուտելի բույսերի փառատոնը Դսեղում

Հուլիսի 22-ին Լոռու մարզի չնաշխարհիկ Դսեղում տեղի ունեցավ Ուտելի բույսերի փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի մասին ավելի մանրամասն իմանալու համար, կարող եք դիտել ռեպորտաժը: