Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Կյանքը Չինաստանում- Հասմիկ Սանամյան (Jessie) | TourTalk 18

Հասմիկը մոտ 1 տարի ապրում է Չինաստանում: Չինաստանի կյանքը, վարքուբարքը, կենցաղն ու մշակույթն այնքան էին գրավել նրան, որ որոշեց մնալ ու ապրել այնտեղ: Ասում է՝ փոքրուց սիրել է ասիական երկրները, նրանց մշակույթն ու տարբերվող լինելը: Բայց երբեք չէր պատկերացնի, որ մի օր անհավանական ճամփորդության ժամանակ կկայացնի իր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը՝ մնալ ու բնակվել այնտեղ: Չինաստանի կյանքին զուգահեռ, վարում է իր սեփական բլոգը ինստագրամյան հարթակում և իր հետևորդներին պատմում է չինական կյանքի ու ապրելակերպի մասին: Կարդացեք TourTalk-ի հատուկ հարցազրույցը՝ համեմված արևելյան մշակույթով: Հասմիկի հետ խոսել ենք Չինաստանի, իր՝ այնտեղ ապրելու, հայերի ու չինացիների նմանության մասին.

Continue reading “Կյանքը Չինաստանում- Հասմիկ Սանամյան (Jessie) | TourTalk 18”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Բլոգինգը տուրիզմում- Անի Նաջարյան (Arevani traveller) | TourTalk 17

Անին գործունեություն է ծավալում ինստագրամյան և տիկտոկյան հարթակներում. ունի ճամփորդական բլոգ: Իր առաջին բլոգը ստեղծել է ՏիկՏոկում՝ դեռ 2020 թվականին: Ինչպես ինքն է նշում, բլոգի շրջանակներում, իր հետևորդներին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պետք է ճիշտ զբաղվել կենդանիների խնամքով: Իսկ բուն ճամփորդական բլոգի ստեղծման գաղափարը եղել է 2022 թվականին: Անիի հետ խոսել ենք իր բլոգի, կոնտենտ ստեղծելու ու ճամփորդելու մասին.

Continue reading “Բլոգինգը տուրիզմում- Անի Նաջարյան (Arevani traveller) | TourTalk 17”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Անհատի հաջողությունը- Աստղիկ Հարությունյան (Արի արշավական ակումբ) | TourTalk 16

«Արի»-ն ակտիվ տուրիզմով զբաղվող ակումբ է, որի նպատակն է ճամփորդել Հայաստանի արկածային ու քայլարշավային ուղղություններով: Ակումբը արշավում է նաև՝ Հայաստանից դուրս: Ինչպես նշում է հիմնադիր Աստղիկ Հարությունյանը, սա ճանապարհ է Հայաստանը նորովի բացահայտելու ու սիրելու համար: Հարցազրույցի ընթացքում խոսել ենք անհատի՝ Աստղիկի հաջողության, ակումբի ստեղծման գաղափարի, անվան ընտրության ու «Արի»-ի գործունեության մասին.

Continue reading “Անհատի հաջողությունը- Աստղիկ Հարությունյան (Արի արշավական ակումբ) | TourTalk 16”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Արցախի ներկայիս դրությունն ու զբոսաշրջությունը- Ռուբեն Հովսեփյան | TourTalk 15

Այս լուսանկարն արված է Արցախի Տիգրանակերտում։

Պատերազմ, տարածքային ոչ հստակ ամբողջականություն, շրջափակում. Արցախն այսօր, ի զարմանս մեզ, դեռ կանգուն է: Փորձում է գոյատևել ու մտածել լավ ապագայի մասին՝ ապրելով բարդ ներկայում: Արցախը մի տուն է, որը բոլորինս է ու որի համար անսասան պայքարի մեջ ենք մտել՝ բոլորս: Այս հարցազրույցն առանցքային է, քանի որ այստեղ հիմքում Արցախն ու պայքարն է: Այս ծանրագույն թեման բարձրաձայնելու համար զրույց ենք ունեցել ոլորտի գիտակ ու գրագետ մարդկանցից մեկի հետ: Թե ինչպես էր նախկինում Արցախը հյուրընկալում իր այցելուներին և հիմա ինչպես է ապրում՝ շրջափակման մեջ, կարդացեք Ռուբենի հետ հարցազրույցում:

Continue reading “Արցախի ներկայիս դրությունն ու զբոսաշրջությունը- Ռուբեն Հովսեփյան | TourTalk 15”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Անհատի հաջողությունը- Նարինե Ճաղարյան (4 peaks alpine club) | TourTalk 14

«4 peaks alpine club»-ը զբոսաշրջությամբ զբաղվող ակումբ է, որի կողմից կազմակերպված արշավներին մասնակցում են մասնավորապես երեխաները: Նարինեի խոսքով, ակումբը ստեղծելն ու գործունեություն ծավալելն այդքան բարդ չէր, ինչքան՝ այդ պատասխանատվությունը վերցնելը: Հարցազրույցի ընթացքում խոսել ենք անհատի՝ Նարինեի հաջողության, ակումբի ստեղծման գաղափարի, անվան ընտրության մասին ու երեխաների հետ իր աշխատելաոճի մասին.

Continue reading “Անհատի հաջողությունը- Նարինե Ճաղարյան (4 peaks alpine club) | TourTalk 14”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Արկածային տուրիզմը Հայաստանում- Արամ Փարսադանյան | TourTalk 13

Արկածային տուրիզմը ամենահետաքրքիր ու միաժամանակ՝ բարդ զբոսաշրջության տեսակներից է: Ենթադրում է մեծ պատասխանատվություն, ռիսկ և իհարկե՝ որոշակի կարողություններ: Անկեղծ լինելով նշեմ, որ արկածային տուրիզմը իմ ամենասիրելի տուրիզմի տեսակն է: Հայաստանում արկածային տուրիզմի մեծ պոտենցյալ կա, ու արդեն իսկ կան արկածային կենտրոններ, որոնք ակտիվ գործում են: Արամի հետ զրուցել ենք արկածային տուրիզմի, դրա տեսակների, հնարավորությունների ու խնդիրների մասին.

Continue reading “Արկածային տուրիզմը Հայաստանում- Արամ Փարսադանյան | TourTalk 13”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Քարանձավային տուրիզմը Հայաստանում- Տիգրան Արմենյան | TourTalk 12

Խոսեցինք, զրույցներ ունեցանք զբոսաշրջությանն առնչվող տարբեր թեմաների մասին, և վերջապես եկանք ու կանգ առանք զբոսաշրջության ամենաարկածային կողմին: Տիգրանն ակտիվ գործունեություն է ծավալում արկածային տուրիզմում, մասնավորապես՝ զբաղվում է քարանձավային տուրիզմով: Մասնագիտական գործունեությունը հանգեցրեց նրան, որ ստեղծեց «‎AST»-ը (Arm Speleo Team), որը ևս ակտիվ գործունեություն է ծավալում: Զրույցի ընթացքում Տիգրանի հետ քննարկեցինք ոլորտին ու քարանձավախուզությանը վերաբերող մի շարք խնդիրներ: Խոսեցինք նաև թիմի ստեղծման մասին.

Continue reading “Քարանձավային տուրիզմը Հայաստանում- Տիգրան Արմենյան | TourTalk 12”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել Հայաստանը զբոսաշրջիկներին- Տաթևիկ Արշակյան | TourTalk 11

Զբոսաշրջության մեջ շատ կարևոր է մատուցման ձևը, կարևոր է, թե ինչ և ինչպես ես մատուցում զբոսաշրջիկներին: Մենք մեր երկրի փոքրիկ դեսպաններն ենք‎. այս արտահայտությունը ճշմարտություն է պարունակում: Մոտ յոթ տարվա զբոսավարության փորձ ունեցող Տաթևիկի հետ խոսել ենք կարևորի մասին: Ինչպես պետք է ճիշտ ներկայացնել Հայաստանն ու ինչպես պետք է ճիշտ աշխատել զբոսաշրջիկների հետ՝ ստորև.

Continue reading “Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել Հայաստանը զբոսաշրջիկներին- Տաթևիկ Արշակյան | TourTalk 11”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Անհատի հաջողությունը- Գարիկ Փայտյան (Zovak Guest House) | TourTalk 10

«Zovak Guest House»-ը նորաբաց հյուրատուն է, որը գտնվում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: Հիմնադիր Գարիկ Փայտյանի խոսքով հյուրատունը նոր է, բայց հասցրել է դառնալ հյուրերի սիրելի վայրերից մեկը: Այս պահին հյուրատունը վերանորոգման փուլում է, մտադիր են էլ ավելի գեղեցիկ ու մեծ տաղավարներ պատրաստել, հարմարությունները շատացնել: Հարցազրույցի ընթացքում խոսել ենք անհատի՝ Գարիկի հաջողության, հյուրատան գաղափարի, անվան ընտրության ու պատմության մասին.

Continue reading “Անհատի հաջողությունը- Գարիկ Փայտյան (Zovak Guest House) | TourTalk 10”

Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Լրագրողի անկյուն, TourTalk

Զբոսաշրջիկի հուշեր. ինչպե՞ս պատրաստվել ճամփորդության- Էլյա Սահակյան | TourTalk 09

Ինչպե՞ս պատրաստվել ճամփորդության, ինչքա՞ն գումար նախատեսել դրա համար և ի՞նչ վերցնել ճամփորդության մեկնելիս. այս և այլ հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ կարդալով հարցազրույցը: Հետաքրքիր զրույց եմ ունեցել այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստվել ու մեկնել հանգստի.

Continue reading “Զբոսաշրջիկի հուշեր. ինչպե՞ս պատրաստվել ճամփորդության- Էլյա Սահակյան | TourTalk 09”