Posted in Բնագիտություն, Uncategorized

Մաքրում ենք Ծիծեռնակաբերդի տարածքը

Մենք այսօր ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մաքրենք տարածքը կեղտոտ աղբերից: Վերցրեցինք տոպրակներ և ձեռնոցներ և սկսեցինք աշխատել: Համարյա ամբողջ տարածքը աղտոտված էր, բայց մենք փորձեցինք մաքրել դրանք: Ծիծեռնակաբերդում ամբողջ տարածքը ծխախոտեր էին նետված և ոչ ոքի մտքով էլ չանցավ հավաքել դրանք: Մենք այնտեղ հանդիպեցինք ՎիվաՍել- ՄՏՍ ընկերությանը, որոնք եկել էին ծառատունկ անելու:  Այնտեղ մաքրեցինք բոլոր աղբերը և լցրեցինք մեր տոպրակների մեջ: Արդյունքում շատ աղբ գոյացավ և մենք որոշեցինք հավաքել աղբերով լի տոպրակները և գցել մի մեծ աղբարկղի մեջ: Շատ վատ է, երբ մարդիկ աղբերը գցում են գետնին, այլ ոչ թե աղբարկղերի մեջ: Այդպես մենք կկորցնենք մեր գեղեցիկ բնությունը և կունենանք կեղտոտ միջավայր:

 

 

Leave a comment