Posted in Հայոց լեզու, Ճամփորդություններ, տուրեր, Պատմություն, Uncategorized

Աբովյանի հետքերով

Այսօր ժամը 10:00-ին գնացինք Երևանյան լիճ ՝ հավաքելու այնտեղի աղբերը:

Տեղ հասնելուն պես նկատեցինք, որ տարածքը շատ աղտոտված է և փորձեցինք հավաքել դրանք: Այնտեղ հարցազրույց վերցրեցինք մի բնապահպանից, ով նույնպես պնդում էր, որ տարածքը իսկապես աղտոտված է ևպետք է շուտափույթ հավաքել: Նա նաև ասաց, որ շատ անգամներ դիմել է քաղաքապետարանի օգնությանը, բայց դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Նաև հարցազրույց վերցրեցինք մի ձկնորսից, ով առաջին անգամ էր այդ տարածքում ձուկ բռնում: Նա ասաց, որ այս աղտոտված տարածքում շատ դժվար է ձուկ բռնել, քանի որ ամբողջը աղտոտված է և ձկները դժվարությամբ են բռնում: Երբ ետ եկանք, սարսափելի հոգնել էինք, քանի որ աղբ էինք հավաքում: Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան, Համո Սահյան, Վահան Տերյան, արտասանելով շարունակում էինք ճանապարհը: Արտասանելու ընթացքում, բոլորը զարմացած մեզ էին նայում, կարծես առաջին անգամ են ինչ-որ մեկին տեսել բանաստեղծություն արտասանելիս: Բոլորս շատ ոգևորված էինք ՝ Երևանյան լճի գոնե այդ տարածքը ինչ-որ չափով մաքրելու համար: Այսպես լավ և հետաքրքիր անցավ իմ այսօրվա օրը:

Leave a comment