Posted in Հայոց լեզու, Ճամփորդություններ, տուրեր, Uncategorized

Աբովյանի հետքերով 2

Այսօր առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում կրկին գնացինք Երևանյան լիճ ՝ տեսնելու արդյո՞ք մեր հավաքած աղբի հատվածներում էլ աղբեր չկան: Քայլեցինք, քայլեցինք և նկատեցինք, որ ոչ մի աղբ էլ չկա, բոլոր հատվածներում մաքուր է: Քայլելելու ընթացքում հանդիպեցինք ընկեր Սիմոնին և մի քանի մարդկանց, ովքեր ցանկանում էին նստել նավակը, և ջրի մեջ թիավարել: Այդ ընթացքում, մինչ նրանք թիավարում էին, ընկեր Սիմոնը մեզ պատմեց թիավարության մասին: Ամեն ինչ հետաքրքիր էր անցնում: Ճանապարհի մի մասում էլ տարբեր խաղեր խաղացինք: Այնքան էինք հոգնել, որ քայլելու ընթացքում մի խանութ տեսանք և շտապեցինք մտնել այդ խանութ: Խանութից գնեցինք Ani Product տեսակի պաղպաղակներ: Եվ ահա այսպես անցկացրեցի իմ այսօրվա օրը:

Leave a comment