Posted in Uncategorized

Շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ

IMG_2075

Այսօր ժամը 9:30-ի սահմաններում ՝ մեր սիրելի Տիար Բլեյանի հետ գնացինք շրջայցի: Մեզ ուղեկցում էին Միջին դպրոցի ղեկավար ընկեր Մարգարիտը, մեր կազմակերպիչ ընկեր Մարալը, ծնողներ, սովորողներ, դասավանդողներ նաև կրտսեր դպրոցներից:

Սկզբում Մարմարյա սրահում փոքր ինչ զրուցեցինք Տիար Բլեյանի հետ: Նա մեզ ծանոթացրեց այսօրվա շրջայցին: Նա նաև մեզ ծանոթացրեց այս տարվա մայիսյան հավաքի շրջայցներին: Մենք շրջեցինք Միջին դպրոցով և քանի որ եղանակները տաքացել են, դպրոցում գործում է բացօթյա ընթերցասրահներ: Ամեն ուսուցիչ իր խմբի հետ ընթերցում էր բակում: Մոտեցանք սովորողներին, հարցազրույց վերցրեցինք, թե նրանք ինչպիսի գիրք են կարդում: Ճանապարհը շարունակեցինք Արևելյան դպրոցում: Այնտեղ նույնպես գործում էին բացօթյա ընթերցասրահներ: Այնտեղ գործում էր նաև փոքրիկ տարբեր թատրոններ, որտեղ սովորողները կերպարներով թատրոն էին կազմում: Հերթը հասավ Քոլեջին: Քոլեջում տեսանք նաև մոդելավորման խումբ, ովքեր գեղեցիկ զգեստներ էին կարում: Իսկ ամենավերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: Նստեցինք գեղեցիկ արևի տակ և օգտվեցինք հյուրասիրությունից: Ասեցինք, խոսեցինք, կյանքում ծիծաղելի պահեր հիշեցինք: Մի խոսքով այսօրվա շրջայցը շատ հետաքրքիր անցավ:

Ֆոտոշարքը ստորև

Leave a comment