Posted in Մայիսյան հավաք, Uncategorized

Անի Ավետիսյանի համերգը

 

Այսօր ժամը 13:00-ին դահլիճում տեղի ունեցավ Անի Ավետիսյանի համերգը: Կրթահամալիրի դպրոցներից շատ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ ներկա էին: Ներկա էինք նաև մենք: Անի Ավետիսյանը կատարում էր հետևյալ երգերը ՝ Annen May Kantereit ,, Parfil am Klavier,, Feelings, Bebe- ,, Siempre Me Quadara,, , ,,Նկար,, , Scorpions ,, Wind of Change,, , ,,Կանաչահեր իմ ընկեր,, , James Blunt – ,, Goodbye My Lover,, , Ծեր գնչուհին, ,, Sleepless Owl,, , Beatles – ,, Let it Be,,: Անիի ամեն մի կատարում ուղղակի հրաշալի էր: Մեծ ուրախությամբ և հպարտությամբ լսում էի Անիի համերգը: Նա այնքան գեղեցիկ և լավ է երգում, որ նրան չլսելը ուղղակի սխալմունք է: Համերգի վերջում վերցրեցինք Անիի ձայնասկավառակները և խնդրեցինք, որպեսզի Անին ստորագրի: Իսկ ամենավերջում մենք հարցազրույց վերցրեցինք: Հարցրեցինք, թե քանի տարեկանից է սկսել երգարվեստով զբաղվել: Եվ նաև շնորհավորեցինք Անիին իր առաջին ձայնասկավառակի համար:

Leave a comment