Posted in Հայոց լեզու, Ճամփորդություններ, տուրեր, Uncategorized

Ճամփորդություն Գաֆեսճյան թանգարան

 

18600866_1830756937184813_267346603_n

Այսօր ընդհանուր պարապունքից անմիջապես հետո, ընկեր Ալլայի, ընկեր Երանուհու և ընկեր Հասմինկի ուղեկցությամբ, գնացինք Կասկադում գտնվող Գաֆեսճյան թանգարան: Մենք գնում էինք քաղաքային ավտոբուսով:

Հենց որ իջանք ավտոբուսից, տեսանք հայ մեծանուն գրող ՝ Վիլյամ Սարոյանի արձանը: Արձանի մոտ լուսանկարվեցինք և ծաղիկներ դրեցինք: Շարժվեցինք առաջ: Քայլելով, զբոսնելով, արտասանելով գնացինք հասանք Կասկադ: Այնտեղ, մուտքի մոտ ճարտարապետ ՝ Ալեքսանդր Թամանյանի արձանն էր, որի արձանի մոտ նույնպես լուսանկարվեցինք: Այնտեղից, տեսանք տարբեր մարդկանց հուշարձաններ: Որոնք շատ գեղեցիկ էին և հետաքրքիր: Հուշարձանները զննելուց հետո, գնացինք Գաֆեսճյան թանգարան: Այնտեղ էլի տարբեր հուշարձաններ կային, որոնք նույնպես գեղեցիկ էին: Հանդիպեցինք շատ պատկերասրահների: Պատկերասրահներում թույլ չէին տալիս լուսանկարվել: Այդպես պատկերասրահները տեսնելով հասանք արդեն Կասկադի ամենավերջին հատվածում ՝ գագաթում: Այնքան շուտ անցավ ամեն ինչ: Կասկադից հետո գնացինք Պոնչիկանոց: Պոնչիկանոցում նստեցինք վերին հարկում և սկսեցինք համեղ և ախորժելի պոնչիկներ ուտել: Ուտելուց հետո լավ հագեցած, քայլեցինք: Քայլելով հասանք հայ երգահան և երաժիշտ՝ Կոմիտասի արձանի մոտ: Նստեցինք և սկսեցինք երգել ՝ Կոմիտասի երգացանկից տարբեր և գեղեցիկ երգեր: Այնուհետև նաև տեսանք հայ գուսան ՝ Սայաթ- Նովայի արձանը: Ես խոնարհվեցի բոլոր մեր հանդիպած ականավոր գործիչների առջև ՝ Վիլյամ Սարոյան, Ալեքսանդր Թամանյան, Կոմիտաս և Սայաթ- Նովա: Ահա այսպես անցավ իմ հիանալի օրը: Շատ շնորհակալություն մեր դասավանդողներին, մեր օրը հետաքրքիր դարձնելու համար:

Ֆոտոշաքրը ներքևում ՝

 

Leave a comment