Posted in Հետաքրքիր..., Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Իսպաներեն ու Իսպանիա, Լրագրողի անկյուն

,,Տոմատինա,, տոնի մասին

Այն տոնը, որի մասին ուզում եմ պատմել մի շատ հետաքրքիր ու զվարճալի տոն է: Տոնը կոչվում է ,,Տոմատինա,, կամ ,,Լա Տոմատինա,,: Այն նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում ՝ սովորաբար օգոստոսի 26- ին: Տոնի ժամանակ մասնակիցները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով:

Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ, օրինակ ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն: Տոնը սկսվում է առավոտյան ժամը 10:00- ին: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ:

Համաձայն փառատոնի կանոնների, տոնը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ տոնի համար նախատեսված հրապարակից վստահված անձը ազդարարի տոնի սկիզբը: Այդ հրահանգից հետո փառատոնի բոլոր մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով։ Դրանք հաճախ օգտագործում են ջրային թնդանոթներ։ Մարտերի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է մրցի միայնակ: Լուրջ վնասվածքներից խուսափելու համար չի կարելի մրցույթի ժամանակ օգտագործել սուր, ծակող և կտրող իրերի, ինչպես նաև ապակյա շշեր։ Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները:

Իմ կարծիքով այս տոնը շատ լավ, ուրախ, հետաքրքիր ու զվարճալի տոն է: Ճիշտ է, այդ օրը Իսպանիայում մարդիկ բոլորն էլ կեղտոտվում և ամբողջովին կարմիր են դառնում, բայց ինձ համար միևնույնն է շատ հետաքրքիր է տոնը: Տոնի մասին պատմությունը նույնպես շատ հետաքրքիր էր ինձ համար: Եթե ես լինեմ Իսպանիայում, կմասնակցեմ տոնին:

Leave a comment