Posted in Ճամփորդություններ, տուրեր, Պատումներ

Ճամփորդություն դեպի Գյումրի

Այսօր մենք գնացել էինք դեպի Գյումրի։ Այնտեղ շատ գեղեցիկ և հետաքրքիր էր։ Մեզ ուղեկցում էին քոլեջի դասավանդողներ ընկեր Մարիամն ու ընկեր Էլյան։ Առավոտյան մենք քոլեջից ուղևորվեցինք դեպի Գյումրի։ Մեզ հետ էր նաև մի մարդ, ով մեզ օգնում ու ուղեկցում էր Գյումրիում: Նա բնիկ գյումրեցի էր: Նա մեզ ցույց էր տալիս Գյումրիի նշանավոր փողոցները, տեսարժան վայրերն ու արձանները:

Սկզբում մենք գնացինք Գյումրու հրապարակ, այնտեղի եկեղեցիներից մեկը։ Այնուհետև գնացինք սրճարան, քանի որ անչափ քաղցած էինք։ Սրճարանում մի կուշտ հաց կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Մենք զբոսնում էինք Գյումրիի գեղեցիկ փողոցներով։ Այդ ընթացքում մենք հանդիպեցինք Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի տուն- թանգարաններին։ Դրանք շատ գեղեցիկ էին։

Մենք բավականին երկար շրջեցինք Գյումրիի փողոցներով և տեսարժան վայրերով, և վերջապես հասանք մի շատ լավ, գեղեցիկ ու բավականին հետաքրքիր վայր. այդ վայրը շատ հայտնի էր, հայտնի էր ,,Մեր մանկության տանգոն,, ֆիլմից։ Այդ վայրը ֆիլմից հայտնի ,,Վարդուշի տունն,, էր։ Ինձ համար շատ հետաքրքիր ու տպավորիչ էր գտնվել այդպիսի վայրում։ Մենք այնտեղ տեսանք ֆիլմում երևացող գրեթե ամեն ինչ, լուսանկարվեցինք դրանց հետ։ Դրանից հետո գնացինք Գյումրիի էլ ավելի հետաքրքիր անկյուններ։ Մենք մի փոքր էլ շրջեցինք հումորի մայրաքաղաքով։ Դրանից հետո մենք գնացինք դեպի Սև բերդ- ամրոց, որտեղ ևս շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր։ Այնտեղի տարածքը շատ գեղեցիկ էր։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի Մարմաշեն, գնացինք այնտեղի եկեղեցին։ Մեզ այնտեղ շատ գեղեցիկ ու պարզապես հրաշալի տեսարան էր սպասվում. այնտեղ մի մեծ լիճ կար, որից տեսարանը դեպի Գյումրի, շա~տ գեղեցիկ էր։

Այնտեղ մենք լուսանկարվեցինք։ Իսկ վերջում մենք պատրաստվեցինք, որպեսզի ուղևորվենք դեպի Երևան։ Այսօր մենք շատ լավ, գեղեցիկ, հետաքրքիր և տպավորիչ օր ունեցանք։ Ես առաջին անգամ էի Գյումրիում, բայց տպավորություններս շա~տ մեծ են։ Գյումրին, իրոք, շա~տ գեղեցիկ քաղաք է։ Այս լավ օրվա համար շնորհակալ եմ քոլեջի դասավանդողներից ընկեր Մարիամից ու ընկեր Էլյայից։ Ճամփորդությունը ուղղակի հիանալի անցավ:

Ֆոտոշարքը ստորև ՝

Leave a comment