Posted in Նախագծեր, Էկոլոգիա

,,Կիոտոյի արձանագրությունները,, նախագիծ- խաղ

Տեղեկատվություն ՝

Կիոտոյի արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին ՝ ի հավելումն ՄԱԿ- ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008- 2012 թթ. ընթացքում 1990 թ.- ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։

Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16- ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15- ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61 %)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ- ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1- ին և շարունակվում է հինգ տարի ՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր:

Նպատակը ՝

Ուսանողները ստանում են գիտելիքներ Կիոտոյի արձանագրության վերաբերյալ, ուսումնասիրում են արձանագրությունները ստորագրող երկրների դիրքորոշումները, սովորում են պաշտպանել սեփական տեսակետը

Ընթացքը ՝

Խումբը ուսումնասիրում է Կիոտոյի արձանագրության բովանդակությունը, քննարկվում են գլխավոր կետերը: Խումբը բաժանվում է 2 մասի ՝

1 խումբ զարգացած տնտեսություն ունեցող երկրների խումբ

2 խումբ անցումային տնտեսություն ունեցող երկրների խումբ

Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին: Խմբի նպատակն է պաշտպանել իր դիրքորոշումը Կիոտոյի արձանագրությունների ստորագրման և վավերացման վերաբերյալ՝ վավերացնել, թե ոչ: Ինչու՞ ստորագրել: Ինչու՞ ոչ: Յուրաքանչյուր խումբ ունի 5 րոպե ժամանակ իր պաշտպանական ճառը պատրաստելու համար: Այնուհետև խմբի անդամները հերթով ներկայացնում են իրենց տեսակետները և դիրքորոշումները: Փորձում են իրենց դիրքորոշումները հիմնավորել տարբեր փաստերով: Հաղթող է ճանաչվում այն խումբը, որը կկարողանա ավելի շատ հակառակորդ ներգրավի իր խմբի մեջ:

Արդյունքներ՝

Կիոտոյի արձանագրությունների հետ ծանոթացում

ուսանողները հստակ պատկերացում են ստանում տարբեր երկրների դիրքորոշման մասին

ուսանողները սովորում են կառուցողական մոտեցում ցուցաբերել որևիցե հակասական հարցի վերաբերյալ,

հարգում են հակառակորդի կարծիքը,

սովորում են բանակցել

Leave a comment