Posted in Նախագծեր, Աշխարհագրություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

,,Մենք ու մեր պատմության կիզակետերը,, նախագիծ

Հայաստանը շատ հարուստ ու բավականին հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծվել և կազմավորվել է դեռ շա՜տ վաղուց: Հայաստանը շատ հետաքրքիր պատմություն, ավանդույթներ ու ավանդություններ ունի, դրանք իրոք շատ հետաքրքիր են:

1915 թվականին տեղի ունեցավ թերևս պատմության ամենադաժան ու սարսափելի ոճրագործությունը ՝ ցեղասպանությունը: Այդ ժամանակներից ի վեր հայերը կոտորվել ու սպանվել են Օսմանյան կայսրության կողմից: Սարսափելի դեպքեր էին պատահում այդ ժամանակ:

Այնքա՜ն սարսափելի դեպքեր էին պատահում այդ ժամանակ, որ ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել, պատմել դրա մասին: Շարունակ հայեր էին անտեղի սպանվում, և դրա մասին գրեթե ոչ ոք չէր իմանում: Դրանից հետո սկսվեց պատերազմը հայերի ու ադրբեջանցիների միջև: Այդ պատերազմը շարունակվում է մինչև օրս: Վերջերս Ադրբեջանը լայնածավալ հարձակումներ սկսեց, և ավելի բարդացրեց իրավիճակը: Հիմա թեժ և ծանր մարտեր են ընթանում: Ադրբեջանը ցանկանում է մեր հողերը վերցնել, գրավել, ինչը մենք հաստատ, երբեք թույլ չենք տա: Հայաստանը իրոք շատ բաների միջով է անցել, շատ դժվարություններ ու խոչընդոտներ է հաղթահարել: Կարծում եմ, որ Հայաստանն արժանի է հաղթանակի, և հենց այդպես էլ կլինի: Մենք հաղթելու ենք:

Leave a comment