Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան ,,Ազգային երգը,, վերլուծություն

Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ: Այս պատմվածքը մի շատ կարևոր երգի մասին էր, որը պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Պատմվածքում պատմվում էր մի ազգային երգի մասին: Պատմում էր հենց հեղինակը ՝ Ավետիք Իսահակյանը: Նա պատմում էր, որ մի գեղեցիկ առավոտ իր ընկերոջ հետ գնաց Արմավիր քաղաք: Նրանք այցելեցին քաղաքի դպրոցներից մեկը:

Այնտեղ գնալուն պես նրանք հանդիպեցին և ծանոթացան մի երիտասարդ ուսուցչի հետ, ով միակն էր այդ դպրոցում: Նա ուսուցանում էր դպրոցի գրեթե բոլոր խմբերին ու դասարաններին: Երբ Ավետիք Իսահակյանը և իր ընկերը հետևում էին դասապրոցեսին, նրանք հասկացան, որ ուսուցիչը երեխաներին երգեր չի սովորեցնում, և առհասարակ, նրանք երգի դաս չեն ունենում: Ուսուցիչը ասաց, որ նա ,,բաղաձայն,, է, և չի կարող երեխաներին երգել սովորեցնել:

Բայց մի երգ կա, ազգային երգ, որը նա մշտապես սովորեցնում է երեխաներին: Այդ երգը հայկական ազգային այբուբենն է: Երկու ընկերները զարմացան և հիացան, երբ անձամբ տեսան, թե ինչպես են երեխաները միաձայն և գեղեցիկ երգում մեր ազգային երգը ՝ այբուբենը: Երկու ընկեր այդ պահին փոքրիկ զրույց ունեցան: Մի ընկերը ասում էր, որ քանի հայը կապրի, հայոց այբուբենը չի մեռնի: Իսկ մյուս ընկերը հակված էր հակառակը մտածելու, այն որ ՝ քանի հայոց այբուբենը կապրի, հայը չի մեռնի: Ես նույնպես համաձայն եմ Ավետիք Իսահակյանի հետ: Նրա ասելիքը ավելի խորն ու իմաստավոր էր: Ասելիքը այն էր, որ քանի հայոց այբուբենը, մշակույթն ու քաղաքակրթությունը ապրի, զարգանա, հայը միշտ կապրի:

Leave a comment