Posted in Հետաքրքիր..., Նախագծեր, Աշխարհագրություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Ամանորյա նախագիծ

Նախագծի նպատակը ՝

Վերլուծել տարբեր երկրների ամանորյա առանձնահատկությունները և ավանդույթները։

Նախագծի ընթացքը ՝

Ամանորյա ընթերցանություն

Հայոց նոր տարին ՝ նավասարդը և նրա տոնակատարության վայրերը

Նավասարդի մասին

Նավասարդի պատմությունը

Նավասարդ անունը պարթև- իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ- տարի, այսինքն ՝ Նոր տարի: Նավասարդը ամռան վերջին ամիսն է, ,,ոսկե աշնան,, նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը:

Նավասարդի տոնակատարությունը

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը: Նոր տարին սկսվում էր նավասարդի օգոստոսի մեկից և տևում մեկ շաբաթ: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը: Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։ Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային- ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին:

Նավասարդի տոնակատարության վայրերը

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում: Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները ՝ Բագավանն ու Աշտիշատը:

Ներկայացնել տարբեր երկրների ամանորյա ավանդույթները։ Պատրաստել տեսաֆիլմ

Ամանորը Ֆրանսիայում

Ամանորին Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6- ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը ՝ ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե ՝ շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6- ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը ՝ երեխա Հիսուսը:

Ամանորը Անգլիայում

Ամանորին Անգլիայում կազմակերպվում են հատուկ գիշերային խնջույքներ դիսկոտեկներում, գարեջրատներում, ակումբներում և սրճարաններում, որտեղ կարելի է հանդիպել մեծ թվով մարդկանց: Նոր տարվա օրը Անգլիայի տարբեր մասերում տեղի են ունենում նաև ամենատարբեր տոնակատարություններ, ծովագնացություններ, թատերախմբերի, պարահանդեսների, կենդանի համերգների, սալսա պարերի տոնախմբություններ: Ծովագնացությունների շատերն են մասնակցում, նաև ՝ աշխարհի տարբեր մասերից։ Նոր տարվա տոնակատարություններն առանց ծովային ճամփորդությունների Անգլիայում համարվում են թերի:

Ամանորը Գերմանիայում

Ամանորը տանը դիմավորելու դեպքում հյուրերի ընդունումը տեղի է ունենում դեկտեմբերի 31- ի գիշերը։ Ընդ որում Գերմանիայում սեղաններն այնքան առատ չեն, որքան Հայաստանում։ Սովորաբար գերմանացիները սահմանափակվում են թեթև ուտեստեղենով. Սիլվեստրի ավանդական ուտելիքներ են համարվում ռակլետն ու ֆոնդյուն: Մինչ կեսգիշեր մնացած ժամանակն անցկացնում են ավանդական կատակերգական ,,Ընթրիք ՝ մեկի համար,, սկեչի դիտումով և սեղանի խաղեր խաղալով։ Տիպիկ զբաղմունք է նաև անագով գուշակությունը. հալված անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակել, թե ինչ է սպասվում պատկերի տիրոջը նոր տարում։

Կեսգիշերին ընդունված է բարձրացնել շամպայնով լի գավաթները և միմյանց երջանկություն ու հաջողություն մաղթել նոր տարում։ Դրանից հետո Գերմանիայի բնակիչները դուրս են գալիս փողոց, որպեսզի դիտեն հրավառությունը, ապա շարունակեն տոնախմբությունները։

Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31- ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին ՝ հին տարում խմելով ,,Պրոսեկո,, գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում

Պատրաստել հետաքրքիր տեսաֆիլմ Հայաստանի Հանրապետության ամանորյա անցուդարձից

Հայաստանում շատ լավ և գեղեցիկ է նշվում այս տոնը, ինչպես միշտ: Լիքը- լիքը սեղաններ, համեղ ուտեստներ, տոնական հյուրասենյակ և բարձր տրամադրություն. միայն այս բառերով կարելի է նկարագրել Հայաստանում ամանորյա անցուդարձը: Մինչև գիշերվա ժամը 00:00- ը, բոլորը շտապում են լցնել սեղանները համեղ ուտեստներով, և պատրաստվել: Կարծում եմ բոլորի տներում է այդպես, մեր տանը նույնպես: Մենք ՝ բոլորս շտապում ենք պատրաստվել Ամանորին, բոլորս մտածում ենք, որ հանկարծ կարող է չհասցնենք կամ ինչ- որ բան թերի անենք: Բայց, իրականում, ամեն բան հասցնում ենք ժամանակին անել, պարզապես դա մեր մտավախությունն է: Դեկտեմբերի 31- ից հետո, արդեն բոլորը շտապում են գնալ իրենց հարազատների, մտերիմների ու ընկերների Ամանորը շնորհավորելու: Վստահ եմ, որ բոլորիս տներում է այսպես: Հայաստանում շատ լավ է անցնում Ամանորը, դա կփաստեն բոլոր հայերը:

Պատրաստել ամանորյա բացիկներ, Ձեր բարեմաղթանքներով, ներկայացնել նկարներով

Leave a comment