Posted in Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Էկոլոգիա

Օճառի պատրաստման տեխնոլոգիան

Օճառի պատրաստումը, իրոք, շատ հետաքրքիր գործընթաց է: Առաջին հայացքից թվում է, թե օճառ պատրաստելու համար, շատ երկար ժամանակ է պահանջվում, այն շատ դժվար է: Բայց, իրականում, օճառ պատրաստելու համար, պետք է ընդամենը ծանոթանալ դրա պատրաստման տեխնոլոգիային:

Օճառը կոսմետիկ և խնամքի միջոց է: Այն շատ անուշ բույր ունի: Ի վերջո, ձեռագործ և բնական միջոցներից պատրաստված օճառը էկոլոգիապես մաքուր է: Բնական օճառը չի չորացնում մաշկը, և մաշկին շատ գեղեցիկ փայլ ու երանգ է հաղորդում: Մենք ինքներս կարող ենք օճառին ավելացնել բնական հավելումներ, որոնք հարմար և օգտակար են մեր մաշկի համար: Դրանցից կարող են լինել մի շարք բուսական եթերայուղեր, խոտաբույսեր, ցիտրուսներ, բնական սուրճ, վարսակի ալյուր, ջրիմուռներ և ծաղիկներ:

Մենք կարող ենք ձեռք բերել հատուկ թափանցիկ կամ սպիտակ օճառի բազան մասնագիտացված խանութում, կամ ՝ ցանկության դեպքում, օգտագործել սովորական մանկական օճառ: Սպիտակ օճառի բազան գործնականում ոչնչով չի տարբերվում երեխաների օճառից, քանի դեռ հոտ չունի: Կարող ենք ձեռք բերել օճառի հատուկ ներկեր: Կարող ենք օճառին գույն տալ բնական միջոցների օգնությամբ ՝ կակաո, շոկոլադ, մրգեր և բանջարեղենային հյութ: Որպես բնական ծագման ներկանյութեր օգտագործվում են կավ, մանանեխ, փոշի, պապրիկա, կակաո, աղացած սուրճ, բուսական հյութեր, մեղր, գարեջուր, կաթ և այլն: Օճառին լրացուցիչ օգտակար հատկություններ տալու համար կարող ենք ավելացնել տարբեր հավելումներ ՝ գլիցերին, սերուցք, բուսական թուրմեր, չոր ծաղիկներ և դեղաբույսեր:

Leave a comment