Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

Ակսել Բակունց ,,Խոնարհ աղջիկ,, վերլուծություն

Այս ստեղծագործությունը պատմում է երկու ընկերների մասին, ովքեր որոշել էին գնալ Ձորագյուղ: Անտառի արահետով անցնելիս ընկերներից մեկն անընդհատ ժպտում էր կարծես միտն էր ընկել մի դեպք,որին ականատես են եղել արահետը և հին անտառը: Այո հենց այդպես էլ կար: Տասներկու տարի առաջ էր,երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու: Որքան տարի էր անցել այդ օրվանից, բայց նա դեռ հիշում էր այդ գլուխը, այդ աչքերը ՝ նրանց փայլը, կարծես մինչև մահ պետք է անջնելի մնա այդ առաջին տպավորությունը:Նա հիշում էր ամեն մի մանրուք, որը կապված էր այդ աղջկա ՝ Խոնարհի հետ:

Խոնարհին տեսնում էր ամիսը մեկ երկու անգամ, բայց դա էլ էր իրեն հերիք, որպեսզի նա հասկանար, թե որքան գեղեցիկ է կյանքը: Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար, բայց իզուր էր այդ ամենը, քանի որ,երբ ավարտվեց ուսումնական տարին նա ստիպված էր հեռանալ: Երբ անցում էր արտերի մոտով տեսավ կռացած կանանց,որոնք թռչունների երամի էին նման: Բայց իր հիշողությունների մեջ մնաց երամից միայն մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ով ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին… Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին: Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի:Նա ճանաչեցի Խոնարհին…Բայց չգիտեր,Խոնարհը ճանաչե՞ց, թե ոչ: Ու երևի, թե այդ պահին նայելով Խոնարհի աչքերին նա հիշեց իր կյանքի ամբողջ պատմությունն ու հասկացավ,որ իսկական սերը, երբեք էլ չի մարում:

Leave a comment