Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հունվարյան ստուգատես, Ձմեռային ճամբար, Ճամբար, Պատումներ, Դիջիթեք

Անիմեների աշխարհ. հանդիպում- քննարկում

Այսօր մենք ՝ համակուրսեցիներով քննարկեցինք անիմե մուլտֆիլմերի մասին, հասկացանք, թե ինչ է անիմեն, և ինչ է իրենից ներկայացնում: Քննարկումը վարում էին 1-1 կուրսի ուսանողներ ՝ Թամարա Մանուկյանն ու Լիլիթ Գրիգորյանը: Շատ հետաքրքիր թեմա էր, և մենք մեծ սիրով խոսեցինք դրա մասին: Բացի մեզնից, քննարկմանը ներկա գտնվեցին նաև Միջին դպրոցի սովորողները, ովքեր նույնպես արտահայտեցին իրենց հետաքրքիր կարծիքները: Մենք այս քննարկմանը տեղեկացանք, թե ինչ է անիմեն, ինչպիսին է այն: Իմացանք, որ անիմեների համար կան տարիքային սահմանափակումներ, որոնք իմ կարծիքով ճիշտ է, քանի որ կան այնպիսի անիմեներ, որոնց իմաստն ու նշանակությունը կարող ես հասկանալ միայն համապատասխան տարիքում: Նաև դիտեցինք Միջին դպրոցի սովորողներից մեկի ՝ Անդրանիկի պատրաստած անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը խաղաղության մասին էր: Այն շատ գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմ էր: Մենք շատ հետաքրքիր քննարկում ունեցանք:

Leave a comment