Posted in Ձմեռային ճամբար, Ճամբար, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Նախագծեր, Էկոլոգիա, Uncategorized

Մասնագիտական նախագիծ ,,Էկոզբոսաշրջություն,,

Երևան քաղաքի տեսարժան վայրերը

Երևանի արձանները

 

 

  1. Սասունցի Դավիթ

Արձանը գտնվում է Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է։ Այն տեղադրվել է 1959 թ.։ 1939 թ. Երևանում պատրաստվում էին տոնել ,,Սասնա ծռեր,, էպոսի 1000- ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ 

2. Վիլյամ Սարոյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։ Արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է։ Արձանը տեղադրվել է 2008 թ.։ Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։

3. Զորավար Անդրանիկ

Արձանը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Արձանի հեղինակը Արա Շիրազն է։ Արձանը տեղադրվել է 1999 թվականին։ Արձանը տեղադրվել է հենց Զորավարի ծննդյան տարեդարձի օրը ՝ 1999 թ. փետրվարի 25- ին։

4. Արմեն Տիգրանյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Օղակաձև զբոսայգում։ Արձանի հեղինակը Արտաշես Հովսեփյանն է։ Այն տեղադրվել է 1987թ.։ 

5. Վարդան Մամիկոնյան

Արձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ։ Արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է։ Այն տեղադրվել է 1975 թ.։

6. Հովհաննես Այվազովսկի

Արձանը գտնվում է Երևանի ` Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ։ Արձանի հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Այն տեղադրվել է 2003 թ.։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը

7. Ավետիք Իսահակյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Օղակաձև զբոսայգու Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի ,,Երիտասարդական,, կայարանից քիչ հեռու։ Արձանի հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է։ Այն տեղադրվել է 1965 թ.:

8. Վահան Տերյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում Օղակաձև զբոսայգու ` Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում։ Արձանի հեղինակը Նորայր Կարգարյանն է։ Այն տեղադրվել է 2000 թ.:

9. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Արձանները գտնվում են Երևանի կենտրոնում ` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մերձակա հրապարակում։ Արձանի հեղինակը Արա Սարգսյանն է։ Այն տեղադրվել է 2002 թ.:

10. Հովհաննես Թումանյան

Արձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև։ Արձանի հեղինակը Արա Սարգսյանն է։ Այն տեղադրվել է 1957 թ.։

11. Ալեքսանդր Սպենդիարյան

Արձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև։ Արձանի հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են։ Այն տեղադրվել է 1957 թ.:

12. Արամ Խաչատրյան

Արձանը գտնվում է Երևանում, ,,Արամ Խաչատրյան,, մեծ համերգասրահի շենքի առջև։ Արձանի հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Այն տեղադրվել է 1999 թ.:

13. Կոմիտաս

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում։ Արձանի հեղինակը Արա Հարությունյանն է։ Այն տեղադրվել է 1988 թ.:

14. Մարտիրոս Սարյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու։ Արձանի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Այն տեղադրվել է 1986 թ.:

15. Ալեքսանդր Թամանյան

Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում ` Կասկադ համալիրի առջևում։ Արձանի հեղինակը Արտաշես Հովսեփյանն է։ Այն տեղադրվել է 1974 թ.։

Leave a comment