Posted in Ձմեռային ճամբար, Ճամբար, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Պատումներ

Ճամփորդություն դեպի Ալլուրիա (Մաչանյան) գինու գործարան

Այսօր մենք գնացել էինք Ալլուրիա (Մաչանյան) գինու գործարան: Այնտեղ մեր օրը շատ հետաքրքիր անցավ: Մենք այնտեղ գնացել էինք մի լավ նպատակով. պարզելու, թե երբ է ստեղծվել Մաչանյանների գինու գործարանը, և ինչպես: Մենք իմացանք, որ այդ գինու գործարանը ստեղծել են երեք Մաչանյան եղբայրները, որոնցից մեկը այսօր մեզ հետ էր: Եղբայրներից ավագը ՝ Սամվել Մաչանյանը այսօր մեզ ներկայացրեց գինու գործարանի ստեղծման պատմությունը և իրենց գինիների տեսականին:

Դրանք շատ մեծ էին,: Մենք շրջեցինք գինու գործարանով, և համտեսեցինք Մաչանյան ընտանիքի պատրաստած գինիների մի քանի տեսակներ: Դրանք մի փոքր թունդ էին, բայց նաև շա՜տ համեղ էին: Սամվել Մաչանյանը մեզ պատմեց տարբեր հետաքրքիր, և նույնիսկ զվարճալի պատմություններ ՝ իրենց գինու և իրենց հետ կատարված իրադարձությունների մասին: Նա շատ լավ էր ներկայացնում իրենց արտադրանքը ՝ իրենց գինին, և ես ակամայից չկարողացա դիմանալ, և անպայմանորեն ցանկացա փորձել այն: Ես շատ հավանեցի գինին: Սամվել Մաչանյանը մեզ պատմեց նաև իրենց գինու լոգոյի ստեղծման պատմությունը, այն շատ հետաքրքիր էր: Մի խոսքով, այսօր մենք շատ լավ, գեղեցիկ և հետաքրքիր օր ունեցանք:

Ստորև ֆոտոշարքը ՝

Leave a comment