Posted in Հանդիպումներ, հարցազրույցներ, Հունվարյան ստուգատես, Ձմեռային ճամբար, Ճամբար, Պատումներ, Դիջիթեք

Ֆիլմոգրաֆիա. հանդիպում- քննարկում

Այսօր մենք միասին խոսեցինք ֆիլմերի և դրանց ստեղծման մասին, քննարկեցինք, թե ինչպես են ֆիլմ ստեղծում, նկարահանում: Քննարկումը վարում էր Քոլեջի 1-1 կուրսի Բելլա Մարտիրոսյանը: Նա շատ լավ և գեղեցիկ էր ներկայացնում ֆիլմոգրաֆիա թեման: Նա ներկայացնում էր ֆիլմ նկարահանելու գործում իրենց տեղը զբաղեցնող մարդկանց ՝ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, հնչյունային ռեժիսոր, և իհարկե ՝ դերասաններ: Բելլան ներկայացրեց յուրաքանչյուրի դերը ֆիլմ նկարահանելիս: Նա շատ լավ էր բացատրում այդ ամենը: Քննարկման ընթացքում մենք Բելլային տալիս էինք մեզ հուզող ու հետաքրքրող հարցերը ֆիլմի, և ֆիլմի ստեղծման մասին, և նա սիրով պատասխանում էր: Մենք այս հանդիպման շնորհիվ հավելյար գիտելիքներ ստացանք ֆիլմերի, նրանց պատմության ու ստեղծման մասին:

Leave a comment