Posted in Ձմեռային ճամբար, Ճամբար, Ճամփորդություններ, տուրեր, Մասնագիտական (Զբոսաշրջություն), Պատումներ

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Այսօր մենք գնացել էինք դեպի Աշտարակ: Մեզ ուղեկցում էին մեր Քոլեջի դասավանդողներ ՝ ընկեր Թամարն ու ընկեր Նելլին: Տեղ հասնելուն պես սկզբում այցելեցինք Աշտարակի երեք եկեղեցիները ՝ Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները: Դրանք շատ գեղեցիկ էին: Եկեղեցիներից ամենալավ պահպանվածը Սուրբ Կարմրավորն էր, իսկ Սպիտակավորն ու Ծիրանավորը կիսավեր վիճակում էին: Չնայած, որ եկեղեցիները կիսավեր վիճակում էին գտնվում, նրանք չէին կորցրել իրենց գեղեցկությունը:

Բացի այս հիասքանչ երեք եկեղեցիներից, մենք այցելեցինք նաև այլ եկեղեցիներ ՝ Սուրբ Գևորգ և Սուրբ Աստվածածին: Դրանք նույնպես շատ գեղեցիկ էին: Հետո մենք գնացինք նաև Աշտարակի հայտնի կամրջի մոտ, քայլեցինք կամրջի վրայով: Աշտարակում ձմեռ եղանակը շատ ավելի գեղեցիկ և արտահայտիչ էր: Այնտեղ շատ ցուրտ էր, բայց միաժամանակ նաև անչա՜փ գեղեցիկ էր: Մենք այնտեղ մի գեղեցիկ տեղ գտանք, և քանի որ շատ քաղցած էինք, որոշեցինք միջինքով գաթա ուտել: Գաթան իր հետ բերել էր մեր համակուրսեցի Ջեմման, գաթան ինքն ու իր մայրիկն էին թխել: Գաթայի մեջ նրանք նաև ավելացրել էին ավանդության մեջ հայտնի մետաղադրամը, որը շատ կարևոր դեր էր կատարում միջինքի գաթայի մեջ: Ըստ ավանդության ՝ ով որ վերցներ մետաղադրամով գաթայի կտորը, նա էլ կդառնար տարվա ամենաերջանիկն ու հաջողակը: Գաթան շատ համեղ էր, իսկ մետաղադրամը ընկավ մեր համակուրսեցի Ռոզիին: Նա չէր սպասում, որ մետաղադրամը իրեն կընկնի, բայց շատ ուրախացավ այդ փաստից: Իսկ վերջում դրական լիցքերով և բարձր տրամադրությամբ վերադարձանք Երևան: Մենք այսօր շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք:

Մանրամասն տեսանյութում ՝

Ստորև ֆոտոշարքը ՝

Leave a comment