Posted in Հայկական տոներ, Հունվարյան ստուգատես, Ձմեռային ճամբար, Ճամբար, Պատումներ

Ղափամայի (Դդմագովքի) ծեսը կրթահամալիրում

Այսօր շատ գեղեցիկ և կարևոր օր էր. այսօր Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սարգսի տոնն է։ Այս տոնի ժամանակ, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում հանդիպեն իրենց երկրորդ կեսին։ Այսօր նաև Ղափամայի ծես- տոնն է, որը մենք այսօր տոնեցինք մեր կրթահամալիրում։

Սկզբում մենք բոլորով գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այնտեղ պատարագ արեցինք։ Հետո գնացինք Ծեսը իրականացնելու։ Ծեսը տեղի էր ունենում Մայր դպրոցում։ Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ներկայացել էր իր ղափամայով և ուտեստներով։ Ներկայացել էինք և մենք ` Քոլեջը։ Յուրաքանչյուր դպրոց ուներ իր սեղանը, որտեղ կարող էինք հյուրասիրել և օգտվել։ Մենք փորձեցինք շատ համեր, դրանք համեղ էին, բայց Քոլեջի պատրաստած ղափաման ուրիշ էր։ Բացի մի լավ ուտելուց, մենք նաև երգեցինք ու պարեցինք։ Այսօր մեզ հյուրընկալվել էր հայտնի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։ Նա մեզ համար իր հեղինակային երգերից մեկը երգեց, երգը ինձ շատ դուր եկավ, և վստահ եմ միայն ինձ չէ։ Մենք այսօր շատ լավ, հետաքրքիր և համեղ օր անցկացրեցինք։

Leave a comment