Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Uncategorized

,,Աղբի տեղը աղբամանում է,, հասարակական նախագիծ

Աղբի առկայությունը մեր կյանքում շատ մեծ է։ Իսկ մենք շատ քայլեր չենք ձեռնարկում աղբը հնարավորինս քչացնելու համար։ Այդ իսկ պատճառով, որոշել եմ սկսել մի նախագիծ, որի շրջանակներում կփորձեմ հնարավորինս քչացնել աղբի առկայությունը, և այնպես անել, որ մեր շրջապատում աղբ չլինի։

Մաս 1

Առաջին քայլերն արդեն իսկ արված են. շաբաթներ առաջ հարցազրույց եմ ունեցել Շրջակա Միջավայրի նախարարության, ռազմավարական քաղաքականության վարչության պետի հետ, ով մանրամասն ներկայացնում էր իրենց կողմից արված ու դեռ կատարվելիք քայլերը աղբահանության խնդրի վերաբերյալ։ Հարցազրույցը անցկացնելու համար ինձ օգնեց իմ մորաքույրը, ով աշխատում է հենց նախարարությունում։ Նրա օգնությամբ, օժանդակությամբ, հնարավորություն ունեցա անձամբ գնալ այնտեղ ` երկար սպասված նախագիծը իրականացնելու համար։

Մաս 2

Նաև փորձել եմ ինքս զբաղվել այդ հարցով. ուսումնասիրել եմ իմ թաղամասի աղբահանության խնդիրը։ Ըստ դրա հասկացել եմ, որ որոշ հատվածներ աղտոտված են, բայց ոչ բոլորը `

Իսկ հիմա, տարածքը մաքրելուց և աղբը հավաքելուց հետո ավելի գեղեցիկ է `

Մաս 3

Այս թեմայի վերաբերյալ կատարել եմ փոդքքասթ։

Մաս 4

Երեկ քայլում էի այգով, և նկատեցի մի մեծ ու բավականին հասկանալի գրված ցուցանակ ` ,,Խնդրում ենք չաղտոտել տարածքը,,։

Exif_JPEG_420

Բայց, արի ու տես, որ մեր երկրում կան չհասկացող մարդիկ։ Այս ցուցանակի մեջ պարզ գրված է, որ չպետք է աղտոտել տարածքը, բայց մարդիկ, միևնույնն է, հակառակ բանն անելու համար աղտոտում են, որովհետև իրենց էդպես է հարմար։

Հ.գ. երբ լուսանկարում էի այս տարածքները, բակում գտնվող մարդիկ հայացքը չէին կտրում ինձնից։ Մտքում մտածում էին, թե ինչու եմ լուսանկարում, ինչիս է պետք, չլինի թե լրատվամիջոցից եմ, ու եկել եմ իրենց ասած ` ,,նկարելու ու քցելու ինտերնետ,,։ Բայց նրանց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ եկել եմ բարձրաձայնելու խնդրի մասին…

Նախագծի քայլերը դեռ շարունակական կլինեն…

Ստորև ներկայացնում եմ նախագծի մյուս մասնակիցների աշխատանքները `

Աննա Հովսեփյան

Վիկտորյա Պողոսյան

Անահիտ Ղազարյան

Leave a comment