Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

,,Առաջին դարբինը,, վերլուծություն

Այս պատումը այն հզոր ու թանկ լավաշի մասին էր, որը օգնեց հայ թագավոր Արամին։ Արամը թեժ ու դժվար մրցակցությունից առաջ, ասորական թագավոր Նոսորից թաքուն, կերավ այդ լավաշը ՝ ուժեղ ու պինդ մնալու համար, որպեսզի կարողանար հաղթել նետաձգության մրցման ժամանակ։ Այդ լավաշը իրոք շատ օգնեց և ուժեղ դարձրեց Արամին։ Եվ հենց դրա շնորհիվ էլ նա հաղթեց ու մեծ ու թանկարժեք ընծաներով ճանապարհվեց Հայաստան։ Դրանից հետո Արամը հրովարտակ արձակեց, որ Հայաստանում միայն նրբաթերթ ու բարակ լավաշներ թխեն։ Ինձ այս պատումը շատ դուր եկավ, քանի որ նրա մեջ խոսվում էր լավաշի դերի ու նշանակության մասին։ Լավաշն ու հացը շատ մեծ դեր ունի մեր կյանքում:

Leave a comment