Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

,,Զրույց շնչի մասին,, վերլուծություն

Այս պատումը շնչի մասին էր։ Ասվում էր, որ Դվին քաղաքում մի ծեր կավագործ էր ապրում։ Նա մեծահամբավ ու շնորհաշատ էր։ Պատմվում էր, որ մի երիտասարդ է գալիս ծեր կավագործի մոտ և ուզում է վարպետություն սովորել։ Նա անընդհատ սովորում էր ու աշխատում էր, որպեսզի իր գործերը լավ ստացվեն։ Եվ հետո, նա զգաց, որ ինչ- որ մի բան պակասում է իր գործերի մեջ։ Դա հասկանալու համար, նա դիմեց ծեր կավագործին, և նա մի հետաքրքիր ու ճիշտ պատասխան տվեց այդ հարցին։ Նա ասաց, որ պակասում է շունչը, պետք է շունչ տալ բոլոր գործերին, որպեսզի դրանք էլ ավելի լավ ստացվեն։ Այս խոսքերը շատ ճիշտ են ասված․ յուրաքանչյուր գործի մեջ շունչ է պետք:

Leave a comment