Posted in Նախագծեր, Էկոլոգիա

,,Իմ քաղաքի աղբահանության խնդիրը,, նախագիծ

Աղբահանության խնդիրը գրեթե շատ տարածված խնդիր է, հատկապես Երևանում: Ես, ապրելով Երևանի ՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում, Ա- 3 թաղամասում, այսօր շրջել եմ մեր բակով, և փորձել եմ հասկանալ, թե ինչքանո՞վ է տարածված աղբահանության խնդիրը իմ թաղամասում:

Ես երկար շրջելով, ամեն ինչ մանրամասնորեն նայելով, հետազոտելով հասկացա, որ իմ թաղամասի աղբահանության խնդիրը որոշ չափով լուծված է: Բակում, այգիներում և ամբողջ թաղամասում կային տեղեր, որտեղ ընդհանրապես աղբ չկար, և կային տեղեր, որտեղ որոշ չափով աղբ կար: Բակում այդքան շրջելու արդյունքում նաև տեսա, որ աղբամաններ շատ կային տարածքում, և դրանք անընդհատ մաքրվում էին: Իմ կարծիքով իմ թաղամասում այդքան էլ լուրջ չէ աղբահանության խնդիրը, համենայն դեպս, ես այդքան թերություններ չտեսա: Միայն մի թերություն կար. դա այն էր, որ ոչ բոլոր տեղերն էր մաքուր:

Leave a comment