Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Նախագծեր

,,Մաթեմատիկան մեր շուրջը,, նախագիծ

Ֆիբոնաչիի հաջորդականության մասին

Գիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվ հավասար է նախորդ երկուսի գումարին։ Այս թվային հաջորդականությունը կրում է Ֆիբոնաչիի թվեր անվանումը:

Ֆիբոնաչիի թվերը ՝

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, 17711, 28657, 46368, 75025, 121393, 196418, 317811, 514229, 832040, …

Այս շարքը հայտնի էր դեռ հին Հնդկաստանում, Ֆիբոնաչիից շատ առաջ։ Այս անվանումը շարքը ստացել է ի շնորհիվ Ֆիբոնաչիի կատարած ուսումնասիրությունների այդ թվերի շուրջ ,,Հաշվիչի գիրք,, աշխատությունում:

Թվաբանական պրոգրեսիայի մասին

Թվաբանական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդին գումարած միևնույն թիվը: d  թիվը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի տարբերություն:

Թվաբանական պրոգրեսիայի n- րդ անդամը a1 առաջին անդամով և d տարբերությամբ արտահայտվում է հետևյալ բանաձևով ՝ an = a1 + d * (n – 1):

Երկրաչափական պրոգրեսիայի մասին

Երկրաչափական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդ անդամը բազմապատկած զրոյից տարբեր միևնույն թվով:

Երկրաչափական պրոգրեսիայի n- րդ անդամը a1 առաջին անդամի և q հայտարարի միջոցով արտահայտվում է հետևյալ բանաձևով ՝ an = a1 * qn – 1:

Leave a comment