Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Նախագծեր

ՀՍԽՀ պետական բանկի կողոպուտի մասին

Ձեզ եմ ներկայացնում ՀԽՍՀ- ի պետբանկի կողոպուտի մասին, որը ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամենախոշոր և եզակի դեպքն է եղել, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին ՝ եղբայրներ Նիկոլայ (ծնված 1951 թվականի փետրվարի 27- ին) և Ֆելիքս Կալաչյանների կողմից։ Կողոպուտի ժամանակ նրանք գողացել էին շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի (դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն ամերիկյան դոլար):

1977 թվականի օգոստոսի 5- ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։ Այսօր ՀՀ կենտրոնական բանկը ամբողջությամբ առանձնացված է մոտակա շինություններից։ Նա փորձել է քանդել պատի մի հատվածը, սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք և նկատել, որ պահոցից մի հարկ վերև գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։ Հետագայում պարզվել է, որ բանկի տնտեսվարը մոռացել է փակել այն։ Սկզբում նա փորձել է այնտեղ շպրտել պարան, սակայն չի ստացվել, և Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Այնուհետև, հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք ՝ անձրևանոցի օգնությամբ ներթափանցել է այնտեղ ՝ հանելով փողով լի երկու պարկ։ Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի սցենարը։

Կողոպուտից անմիջապես հետո, եղբայրները մեկնել են Մոսկվա, որտեղ Նիկոլայը ծանոթացել է Լյուդմիլա Աքսյոնովայի հետ։ Լյուդմիլայի եղբայրը Վլադիրմիր Կուզնեցովը եղել է տաքսու վարորդ, ով համաձայնվել է դառնալ եղբայրների ,,հանցակիցը,,։ Վլադիմիրը, ում, իբր թե, պետք է տրվեր գողոնի 3 %- ը, կարծում էր, որ Նիկոլայը ցանկանում է ամուսնանալ իր քրոջ հետ և ոչինչ չգիտեր ապագա փեսայի մութ անցյալի մասին։ Սակայն խնայդրամարկղերից մեկում Վլադիմիրին սկսեցին կասկածել, երբ նա 100 ռուբլիանոց թղթադրամների տրցակը փորձում էր փոխանակել։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի, որից Կալաչյան եղբայրները, մինչև ձերբակալությունը, հասցրել էին ծախսել մոտ 100.000 ռուբլի։ 1978 թվականի հունիսի 6- ի լույս 7- ի գիշերը Վլադիմիր Կուզնեցովը և Կալաչյան եղբայրները ձերբակալվել են, իսկ հետո դատապարտվել են գնդակահարության:

Leave a comment