Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան ,,Ահմեդի ուղտը,, վերլուծություն

Այս հեքիաթը մի մարդու ՝ Ահմեդի մասին էր, ով հինգ ուղտ ուներ: Եվ մի օր հանկարծ իր ուղտերից մեկը կորում է: Ահմեդը ման է գալիս, ման է գալիս, ու չի կարողանում գտնել ուղտին: Ստիպված նա դիմում է մարդկանց օգնությանը, բայց մարդիկ իրեն չեն կարողանում օգնել, քանի որ նրանք էլ այլ բաներ էին կորցրել, և իրենք էլ Ահմեդի նման, փորձում էին գտնել իրենց կորցրածը: Ահմեդը անզորությունից գնաց նստեց մի ծառի տակ և կուչ եկավ: Նա անընդհատ մտածում էր, թե ինչու՞ ոչ ոք չի ուզում օգնել իրեն:

Իր հարցի պատասխանը նա իր երազում տեսավ: Հասկացավ, որ կյանքում միայն նա չէ, որ խնդիրներ ունի: Նրանից բացի, կան նաև մարդիկ, ովքեր նույնպես խնդիրներ ունեն, և ցանկանում են լուծել այդ խնդիրները: Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ: Դուր եկավ իր ասելիքով: Ահմեդը ի վերջո գտավ իր ուղտին: Գտավ այն ժամանակ, երբ այն կնոջը, ով կորցրել էր իր կովին, օգնեց գտնել իր կովին: Եվ այդպիսով կովի կողքին գտավ նաև իր ուղտին: Հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ մտածել միայն քո խնդիրների մասին, պետք է հետաքրքրվել նաև շրջապատիդ մարդկանց խնդիրներով: Եթե օգնես շրջապատիդ մարդկանց լուծել խնդիրները, քո խնդիրները նույնպես կլուծվեն:

Leave a comment