Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան ,,Ամենապիտանի բանը,, վերլուծություն

Այս հեքիաթը մի թագավորի մասին էր, ով մի օր իր երեք որդիներին ասաց, թե ով ինձ բերի աշխարհի ամենապիտանի բանը, կնստի գահին և կշարունակի թագավորել այն:

Եվ տղաները գործի անցան, սկսեցին փնտրել, թե որն է աշխարհի ամենապիտանի բանը: Եվ հետո տղաները միանգամից եկան: Ավագ որդին ասաց, որ աշխարհի ամենապիտանի բանը հացն է, առանց հացի ոչ ոք չի կարող ապրել: Կրտսեր որդին ասաց, որ աշխարհի ամենապիտանի բանը հողն է, առանց հողի ոչ մի բան չի կարող լինել: Իսկ փոքր որդին ասաց, որ աշխարհի ամենապիտանի բանը լույսն է, առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:

Եվ թագավորը իր երեք որդիների երեք տարբերակներից ընտրեց հենց փոքր որդու տարբերակը: Այո, աշխարհի ամենապիտանի բանը լույսն է: Թագավորը փոքր որդուն իր փոխարեն թագավոր դրեց և տվեց գահը: Այս հեքիաթը ինձ շատ դուր եկավ: Այն իր մեջ շատ ասելիք ու խորհուրդ ուներ:

Leave a comment