Posted in Հետաքրքիր..., Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Իսպաներեն ու Իսպանիա

,,Իսպանախոս աշխարհի ամանորյա ավանդույթները,, նախագիծ

Ամանորը Իսպանիայում

Իսպանացիները համարվում են էմոցիոնալ ազգ, այդ իսկ պատճառով նրանք Ամանորը նշում են շատ ավելի զվարճալի և ուրախ, քան մյուս եվրոպական ազգերը:

Ժողովուրդը տանը սեղանի շուրջ չի նստում այդ օրը, այլ դուրս է գալիս փողոց, որտեղ ամենուր դիմակահանդեսներ են, որոնց ժամանակ առատ կոնֆետներ և քաղցրավենիքներ են թափվում վերևից: Ամանորը նշելու ամենահայտնի վայրը համարվում է Պուերտա-դել-Սոլ հրապարակը, որտեղ ժողովուրդը ականատես է լինում շատ շքեղ հրավառության: Քանի որ Իսպանիան խաղողի երկիր է համարվում, այդ իսկ պատճառով մարդիկ միմյանց հյուր գնալիս իրենց հետ պարտադիր վերցնում են մեկ շիշ գինի կամ շամպայն և նուգա կոնֆետ: Նրանք գտնում են, որ խաղողը վանում է ամբողջ տարվա չար ուժերին և բերում է հարստություն: Իսպանացիները մի հետաքրքիր ավանույթ ունեն. Ամանորի գիշերը ժամացույցի զարկերի հետ նրանք պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որպեսզի իրականանան նրանց երազանքները:

Ընդունված է միմյանց նվերներ նվիրել հատկապես հունվարի 6- ին: Այդ օրը կոչվում է Երեք թագավորների օր: Բոլոր ապրանքներն այդ օրվա առթիվ երեք անգամ էժանանում են: Իսպանացիները այդ օրը պարտադիր պատրաստում են hատուկ տորթ, որի մեջտեղում դնում են փայլաթիթեղից պատրաստված թագ ՝ որպես այդ օրվա խորհրդանիշ:

Իսպանացիները նույնպես զարդարում են եղևնիներ: Նրանք Ձմեռ պապին անվանում են Օլենտցերո, ով ամենուր գինին ձեռքին ման է գալիս:

Իսպանիայում Ամանորի տոնի ժամանակ ևս մի հետաքրքիր ավանդույթ կա. իսպանական գյուղերում աղջիկներն ու տղաները վիճակահանություն են կազմակերպում. թղթերի վրա գրում են համագյուղացիների անունները: Այսպիսով, տղաներն  ընտրում են իրենց ,,հարսնացուներին,, , իսկ աղջիկները ՝ ,,փեսացուներին,,: Ձևավորված զույգերը հայտարարվում են ,,ամուսնացած,, , մինչ Սուրբ Ծննդի ավարտը:

Deseos de ano nuevo en espanol

Que este ano solo haya bondad, paz y abundancia,

Que todos este՛n sanos y felices,

Feliz Ano nuevo y feliz Navidad.

Ամանորյա բարեմաղթանք իսպաներենով

Թող այս տարի լինի միայն բարության, խաղաղության ու առատության տարի,

Թող բոլորը առողջ և երջանիկ լինեն,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Leave a comment