Posted in Հանրահաշիվ, Հունվարյան ստուգատես, Մաթեմատիկա, Պատումներ

Քննարկում բանկային համակարգի մասին

Այսօր մենք մաթեմատիկայի և տնտեսագիտության դասավանդող ընկեր Ելենայի հետ քննարկում էինք բանկային համակարգը: Մենք խոսեցինք Հայաստանում գործող բոլոր բանկերի, բանկային համակարգերի և կազմակերպությունների մասին, ծանոթացանք դրանց ստեղծման պատմությանը: Խոսեցինք վարկերի ու ավանդների, դրանց տեսակների մասին: Միասին թվարկեցինք Հայաստանի բոլոր բանկերը, և հասկացանք, թե իրականում քանի հատ են դրանք: Մի խոսքով շատ հետաքրքիր դաս անցկացրեցինք: Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ թեման: Այս դասի, այս թեմայի շնորհիվ հավելյար գիտելիքներ ստացա բանկերի, ու առհասարակ բոլոր կազմակերպությունների մասին:

Leave a comment