Posted in Հայոց պատմություն, Պատմություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Երվանդունիների մասին

Երվանդունիների արքայատոհմը կոչվում է հիմնադրի ՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570- 201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7- րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ- արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը ՝ Սկայորդու գլխավորությամբ:

Continue reading “Երվանդունիների մասին”

Posted in Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Էկոլոգիա

ՀՀ կարմիր գիրք. հարցեր ու առաջադրանքներ

1. Ներկայացնել ՀՀ կարմիր գրքի մասին տեղեկություններ

ՀՀ կարմիր գիրքը բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող հաշվառման գիրք է: Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները: Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա:

Continue reading “ՀՀ կարմիր գիրք. հարցեր ու առաջադրանքներ”

Posted in Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Կենսաբանություն

Բջջաթաղանթի մասին

Բջջաթաղանթն իրենից ներկայացնում է լիպիդների երկու շերտ, որոնց մեծ մասը հանդիսանում են ֆոսֆոլիպիդներ: Լիպիդների մոլեկուլն ունի հիդրոֆիլ (գլխիկ) և հիդրոֆոբ (պոչիկ) բաղադրամասերը: Թաղանթի ձևավորման ժամանակ մոլեկուլի հիդրոֆոբ մասը ուղղվում է դեպի բջջի ներսը, իսկ հիդրոֆիլ մասը ՝ դեպի դուրսը:

Continue reading “Բջջաթաղանթի մասին”