Posted in Հայոց պատմություն, Պատմություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Արտաշեսյանների մասին

Արտաշեսյանների տոհմը կոչվում է հիմնադիր ՝ Արտաշես 1- ի անունով /Ըստ Մ. խորենացու վկայության՝ սերվել են Պարթև Արշակունիների ավագ ճյուղից: Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3- րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը: Արտաշես Ա- ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա- ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն ՝ գահաժառանգ Տիգրանին։

Continue reading “Արտաշեսյանների մասին”

Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Առցանց ուսուցում մայրենիից 16.11.2020

1. Հետևյալ դարձվածքների իմաստներն արտահայտել մեկ բառով, գրել մեկ հականիշ

Աչքը լի- կուշտ- ագահ

գետնի տակն անցնել- անհետանալ- հայտնվել

Continue reading “Առցանց ուսուցում մայրենիից 16.11.2020”

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ գրադարանը

Նիկոլայ Ատարով ,,Պատմվածք առաջին սիրո մասին,, վերլուծություն

Այս վիպակը պատմում է բարձր դասարանների պատանիների մասին: Ավելի շատ պատմվում է գլխավոր հերոսների ՝ Օլյայի և Միտյայի մասին, ովքեր սիրում են իրար: Նրանց կյանքում եղան դժվարություններ, խոչընդոտներ, բայց նրանք կարողացան հաղթահարել դրանք ու հասկանալ իրար: Մարդիկ կային, ովքեր դեմ էին Օլյայի և Միտյայի հարաբերություններին, և դրանք որակում էին որպես ընկերություն, սովորական ընկերություն: Բայց սիրահարների հարազատները, մտերիմները, և հենց իրենք ՝ Օլյան և Միտյան շատ լավ գիտեին, որ դրանք սովորական հարաբերություններ չեն: Միտյան ու Օլյան իրոք շատ էին սիրում միմյանց, և իրար համար պատրաստ էին ամեն ինչի, նույնիսկ անհնարինին:

Continue reading “Նիկոլայ Ատարով ,,Պատմվածք առաջին սիրո մասին,, վերլուծություն”

Posted in Իմ ստեղծագործությունները

,,Վիշտ, թե իրականություն,, ստեղծագործություն

Մաս 1

Իմ պապիկը

Կյանքում չէի մտածել, որ այն մարդը, ում այդքա՜ն սիրում ես, ով այդքա՜ն քեզ սիրում է, ում հետ շա՜տ հիշողություններ ունես, կարող է լքել քեզ, բաց թողնել: Դրա մասին կյանքում չէի մտածել, ու չէի մտածի, եթե ամեն բան այլ ձև դասավորվեր: Ես ուրիշ իրականության մեջ կապրեի, եթե չպատահեր այն, ինչը պատահեց: Այդ չարաբաստիկ օրը մահացավ պապիկս:

Continue reading “,,Վիշտ, թե իրականություն,, ստեղծագործություն”