Posted in Նախագծեր, Աշխարհագրություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

,,Արցախ իմ տուն,, նախագիծ

1. Ուրվագծային քարտեզի վրա ներկայացնել շրջապատող լեռները, լեռնաշղթանները, գետերը, լճերը և ջրամբարները

2. Գրել Արցախյան տեղանունների նախկին և ներկա անվանումները (օրինակ․ Ղարաբաղ-Արցախ, Շուշա- Շուշի, Լաչին- Բերձոր, և այլն)

Ղարաբաղ- Արցախ

Շուշա- Շուշի

Լաչին- Բերձոր

Ղափան- Կապան

Կորոտյունք- Հորադիս

Կյորես- Գորիս

Խաչեն- Ասկերան

3. Ներկայացնել Արցախի պատմամշակութային կոթողների մասին ՝ ամրոց, խաչքարեր, վանք, և այլն

1. Գանձասարի վանական համալիր

Գանձասարը 10- 13- րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): Արցախի Իշխանաց իշխան Հասան- Ջալալի հովանավորությամբ 1216- 1238 թթ.- ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240- ի հուլիսի 22-ին: Գանձասարը 1400- 1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: 18- րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները: Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815- ը:

Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը: Գանձասարը ներկայումս Արցախի հոգևոր կենտրոններից մեկն է:

2. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշիի կենտրոնում: Այն կառուցվել է 1868- 1887 թթ.- ին և հանդիսանում է հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական- ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո: Ներկայումս այն Արցախի հոգևոր թեմի առաջնորդի նստավայրն է: Վերջերս, ցավոք, եկեղեցին դարձավ Ադրբեջանի ագրեսիայի զոհ: Եկեղեցու գմբեթը ամբողջովին փլվեց:

4. Համացանցից լրացուցիչ տեղեկություններ ենք հանում

5. Ներկայացնում ենք ավանդույթները

Ժենգյալով հաց

Արցախի ավանդույթներից են օրինակ ՝ ժենգյալով հաց պատրաստելը: Ժենգյալով հացը հենց Արցախում է առաջին անգամ պատրաստվել ու մինչև հիմա էլ պատրաստվում է: Այն շատ հետաքրքիր է, կարծում եմ նաև համեղ, քանի որ երբեք չեմ կերել, բայց շա՜տ կուզենամ փորձել: Ինչքանով, որ ես գիտեմ, ժենգյալով հացի պատրաստման գործընթացը շա՜տ հետաքրքիր է: Ժենգյալով հացի մեջ օգտագործվում են մոտ 25 տեսակի կանաչիներ: Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, և կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի: Ժենգյալով հացը կարելի է մատուցել կարմիր գինու, գարեջրի, կամ թանի հետ:

Ժենգյալով հացի ռեկորդը ՝

Ամենաերկար ժենգյալով հացը 1-ին անգամ գրանցվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում ՝ 2018 թ.  նոյեմբերին: Ռեկորդը գրանցվել է Հայաստանի ,,Դյուցազնագիրք,,- ում:

6. Պատրաստում եք փոքրիկ նյութ Արցախյան բարբառով (ըստ ցանկությամբ)

Leave a comment