Posted in Նախագծեր, Աշխարհագրություն, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

,,Իմ դպրոցն իմ աչքերով,, նախագիծ. կրթահամալիրի տոնը

Իմ կարծիքը կրթահամալիրի մասին

Ես դեռ շա՜տ շուտվանից եմ կրթահամալիրի անդամ դարձել, շա՜տ շուտվանից եմ սեբաստացի դարձել: Սկզբում հաճախել եմ կրթահամալիրի մանկապարտեզը, դպրոցը, իսկ հիմա արդեն ՝ քոլեջը: Հենց առաջին իսկ օրվանից կրթահամալիրը շա՜տ եմ սիրել ՝ իր դպրոցական ծրագրով, հետաքրքրությամբ ու առանձնահատկությամբ:

Կրթահամալիրը ունենում է շուրջտարյա նախագծեր, բազմաթիվ հետաքրքիր ճամփորդություններ, որոնց մենք մասնակցելով փոխում ենք մեզ, և բացահայտում ենք մեր միջի թաքնված տաղանդը: Կրթահամալիրում ինձ ամեն ինչն է դուր գալիս: Ես կրթահամալիրի հետ կապված յուրաքանչյուր բան մեծ սիրով ու եռանդով եմ անում: Երևի դա նրանից է, որ, իրոք, շա՜տ եմ սիրում կրթահամալիրը: Կրթահամալիրում աշխատող բոլոր ուսուցիչները շատ լավն են: Առաջին անգամ, հենց կրթահամալիրում զգացի ու տեսա, որ բացի ուսուցիչ- աշակերտ հարաբերություններից, երկու կողմի մեջ նաև ընկերություն կա ՝ միմյանց օգնելու հասկացություն:

Ուսուցիչը սովորողին, թե սովորողը ուսուցչին, միևնույնն է, մենք միշտ, սովորելու բան գտնում ենք իրարից: Ամենակարևորը սերն է: Սիրո առկայության դեպքում, ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի: Մնում է միայն համբերատար և մի փոքր էլ ներողամիտ լինել: Մեր կրթահամալիրը շա՜տ է տարբերվում մյուսներից: Այստեղ մենք դեռ փոքրուց սովորում ենք ամենակարևոր հատկանիշը ՝ ՄԱՐԴ լինել: Սովորում ենք ինքնուրույն լինել ու տարբերվել մյուսներից ՝ մեր մտորումներով ու ստեղծագործական մտքով: Կրթահամալիրում ստեղծում ենք մեր ուրույն աշխարհը, որտեղ մենք, ամենքս, առանձին ենք, իրարից անջատված: Ձեռք ենք բերում ընկերներ, շրջապատ, սիրելի մարդիկ, ու որ ամենակարևորն է, ձեռք ենք բերում ու բացահայտում ենք ինքներս մեզ, մեր կարողություններն ու ընդունակությունները:

Բացի այդ, կրթահամալիրը մեզ հնարավորություն է տալիս ազատ լինելու, ազատ սովորելու և մեր խոսքը, մեր կարծիքը ազատ արտահայտելու: Այստեղ մենք կարող ենք ազատ և անկախ խոսել նրանից, ինչից որ ուզում ենք, և մեզ դրա համար չեն պատժի կամ նկատողություն չեն անի: Ես մեր կրթահամալիրը շա՜տ եմ սիրում: Այն, միանշանակ, շատ է տարբերվում մյուս դպրոցներից: Առաջին հերթին տարբերվում է նրանով, որ մենք այստեղ լիարժեք ազատ ենք:

Leave a comment