Posted in Հայոց պատմություն, Նախագծեր, Պատմություն, Պատումներ, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Մեր պատմությունը

Ինչպես գիտենք, մոտ 1,5 ամիս է սկսվել է ԱՀ- ի և ՀՀ- ի դեմ պատերազմը: Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակումներ է սկսել, և պահանջում է ետ վերցնել ,,իր հողերը,,: Այս ընթացքում Ադրբեջանը հրետակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանը սանձազերծված պատերազմ է հայտարարել, որի արդյունքում տուժել են խաղաղ բնակավայրերը ՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Հադրութը, Ասկերանը, և այլոք:

Բացի այդ, այս ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանը արտ. գործ նախարարների հանդիպումերը, որոնց ժամանակ կողմերը պայմանավորվել են հումանիտար հրադադար հաստատել ՝ զոհված զինվորների մարմինների ու գերիների փոխանակման համար: Ադրբեջանը համաձայնվել է բոլոր երեք հանդիպումներին, սակայն երեք անգամ խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս քայլով Ադրբեջանը ավելի է թեժացնում մարտերը: Երեկվանից տեղեկացանք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ՝ կողմերի նախագահների միջև հաստատվել է պայմանագիր, ըստ որի ՝ Ադրբեջանին կվերադարձվեն որոշ տարածքներ, կփոխանակվեն գերիներն ու զոհվածների մարմինները, բացի այդ, ռուսական կողմը ռուս խաղաղապահներ է ուղարկելու առաջնագիծ, որպեսզի հսկեն իրավիճակը և որ կողմերը չխախտեն պայմանավորվածությունը: Պայմանագիրը ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից:

Ինչ էլ որ լինի, որ փուլում էլ, որ մենք լինենք, ինչ իրավիճակում էլ լինենք, պետք է միշտ հիշենք, որ մենք հայ ենք, մենք պետք է հաղթենք, ու հաղթելու ենք, հաղթելու ենք անկասկած: Պարզապես պետք է համբերել, ու անմնացորդ կռվել, պայքարել, պայքարել ինչ էլ որ լինի: Վստահ եմ, մեր միասնականության շնորհիվ կհաղթենք ու վերջ կդնենք այս պատերազմին: Մենք հաղթելու ենք:

Leave a comment