Posted in Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Էկոլոգիա

,,Խաղողի դոշաբ ՝ արցախցի տատիկների բաղադրատոմսով,, նախագիծ

Դոշաբի մասին

Դոշաբի պատրաստման բաղադրատոմսը ՝

20 կգ խաղողից ստացվում է մոտ 3- 4 լիտր դոշաբ, կախված շաքարայնությունից: Խաղողը ճզմել, քամել, անջատել կորիզներից և կեղևից այնուհետև դնել կրակին: Եփելու ընթացքում անընդհատ խառնել։ Եռացնել այնքան ժամանակ մինչև առաջանան ,,գոռտի աչկեր,, ՝ պղպճակներ։ Գդալով փորձել թանձրությունը, միփոքր վերցնել և ծորացնել, եթե առաջանա ծորացող 3 շիթ, ապա դոշաբը պատրաստ է:

Քանի որ Արցախում լարված իրավիճակ էր, արցախցիները եկել էին Երևան: Նրանց մի մասը ժամանել էին մեր կրթահամալիր: Վստահ եմ, որ նրանց դուր եկավ մեր կրթահամալիրը, ծեսերն ու ամբողջ կրթական համակարգը: Արցախից ժամանած սովորողները հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել մեր կրթահամալիրում: Արցախցի տատիկները մեզ ծանոթացրեցին Արցախի մշակույթին, ավանդույթներին ու սովորություններին: Դրանցից մեկը դոշաբի պատրաստումն էր, որը մեզ նրանք օգնեցին կատարել: Շատ հետաքրքիր էր ընթացքը, վստահ եմ նաև ՝ համեղ:

Leave a comment