Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ, Գրականություն, Իմ գրադարանը

Ջեյմս Ջոյս ,,Էվելին,, վերլուծություն

Այս պատմվածքը մի 19 տարեկան աղջկա մասին է, ով շատ խնդիրներ ունի իր կյանքում: Նրա մայրը մահացել էր, իսկ հոր զայրույթի դեմ նա անօգնական ու անպաշտպան էր: Եղբայրը ՝ Էռնեստը նույնպես մահացել էր, իսկ մոր հետ կապված հիշողությունները անասելի էր: Ծանր կյանքը նրան ստիպում էր հեռանալ տնից, որոշել էր նոր կյանք սկսել ընկերոջ ՝ Ֆրենկի հետ։

Գիշերը ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս Այրեսում, որտեղ Ֆրենկը տուն ուներ։ Երբեմն պատկերացնում էր, թե ինչպես են մոր կյանքի տխուր պահերը թափանցում իր կյանք։  Էվելինը դողում էր, անընդհատ մտքին գալիս էր հիվանդ մոր ձայնը և դա հասցնում էր խելագարության։ հասկացավ, որ փախչել է պետք, Ֆրենկը նրան կերջանկացնի, սակայն չգնաց նա Ֆրենկի հետ, գիտակցելով որ նույնիսկ տուն լքելը նրան չի փրկի երջանիկ լինել: Պատմվածքի ասելիքը այն էր, որ աղջիկն իր կյանքը բարդ էր համարում և որոշել էր լքել իր տունը՝ ավելի լավ կյանքի ձգտումով։ Սակայն նա չկարողացավ անել դա։ Աղջիկն անկարող եղավ լքել արդեն մահացած թվացող անցյալը, իր մոր խոսքերը, հիշողություններն ու իր տունը։ Էվելինը անցյալը գերադասեց ապագայից:

Leave a comment