Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

,,Վաճառքի մեխանիզմները,, նախագիծ

Նախագծի ժամկետը ՝ նոյեմբերի 26, 11:15-12:30

Նախագծի մասնակիցները ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ և այլ ցանկացողներ

Նախագծի նպատակը ՝

Սովորողների կողմից 21- րդ դարում իրականացվող վաճառքի մեխանիզմների բացահայտում, կիրառում:

Դերային խաղի միջոցով տարբեր վաճառքների իրականացում, հմտության ձեռքբերում և ամրապնդում:

Նախագծի ընթացքը ՝

Սովորողները, նախապես վերլուծելով վաճառքի տարբեր մեխանիզմներ, կազմելու են ծառայությունների փաթեթներ, որոնք պետք է փորձեն վաճառել քմահաճ գնորդներին: Ներկաները և սովորողները վաճառող- գնորդ դերային խաղի միջոցով ստանձնելու են համապատասխան դերեր, մասնակից են լինելու առք ու վաճառքի ռեալ գործընթացի իմիտացիային:

Նախագծի արդյունքը ՝

Սեբաստացու օրերին նվիրված հետաքրքիր նախագծային առօրյայի ապահովում ուսանողների, դասսավանդողների և այլ ցանկացողների համար, ներկաների կողմից ծանոթացում վաճառքի տարբեր մեխանիզմներին:

Leave a comment