Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Նախագծեր, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

21- րդ դարում իրականացվող վաճառքի մեխանիզմները

21- րդ դարը տեխնիկայի և բազում հնարավորությունների դար է: Ուստի, իմ կարծիքով այս դարում վաճառքը շատ հեշտ և արագ է իրականացվում: 21- րդ դարում վաճառքը իրականացվում է առկա և առցանց կերպով: Վաճառք կարող են իրականացնել այս երկու ձևերով: Երկու ձևերն էլ շատ արագ և հարմարավետ են:

Առկա կերպով վաճառք իրականացնելը շատ պարզ է. պարզապես դեմ առ դեմ միմյանց հետ զրուցելով, պայմանավորվելով, համագործակցելով, վաճառողը գնորդին վաճառում է իր ապրանքը, և այդպիսով կատարվում է գործարք ՝  վաճառք: Առցանց կերպով վաճատք իրականացնելը նույնպես հեշտ և պարզ է: Առցանց կերպով վաճառք իրականացնելու ժամանակ, տեղադրում ես համապատասխան կայքում կամ սոց. Ցանցերում քո ապրանքի մասին: Եվ երբ լինում է մեկը, ում դուր է գալիս քո ապրանքը, և նա ուզում է գնել այդ ապրանքը, գնորդը կապնվում է քեզ հետ, և ըստ այդմ ՝ պայմանավորվում վաճառք իրականացնել: Կայքէջով ՝ առցանց իրականացվում է վաճառք, ապրանքը վճարվում է բանկային քարտերի գումարով, և այդպիսով շատ հեշտ և արագ իրականացվում է վաճառք: Իմ կարծիքով այս երկու վաճառքի հնարավորություններն էլ շատ հարմար են, քանի որ ի վերջո իրականացվում է վաճառք:

Leave a comment